Այս Խնձորի մուրաբան իմ ամենասիրած բաղադրատոմսերից մեկը, որով պահածոյացնում եմ մրգի այսպիսի համեղ ու ամբողջական կտորներ։
Այն կարող է լինել առանձին աղանդեր կամ հիանալի հավելում տորթի շերտերի, ռուլետների և կարկանդակների համար:
Խնձորի մուրաբա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խնձոր 1 կգ
_Շաքարավազ 1 կգ
_Ջուր 300 մլ
_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
Թրջելու համար ձեզ հարկավոր է
_Ջուր 1 լ
_Սոդա 1 ճաշի գդալ
Խնձորի մուրաբա. Պատրաստման եղանակը
_Մաքրել խնձորները և կտրատել շերտերով:
_Մեկ լիտր սառը ջրի մեջ խառնել սոդան և լցնել խնձորի կտորները, վրան դնել ծանրոց և թողնել 6 ժամ։
_Սոդայաջուրը քամել, կտորները ողողել մաքուր ջրով։
_Սոդան դրանք կպահի ամբողջական և ամուր, մինչև պատրաստ լինելը:
_Կաթսայի մեջ խառնել ջուրն ու շաքարավազը, զանգվածը հասցնել եռման աստիճանի, կրակը թուլացնել և լցնել խնձորի կտորները, խառնել և եփել մոտ 20 — 30 րոպե։ Պարբերաբար խառնել։
_Եփելու ավարտից մի քանի րոպե առաջ լցնել կիտրոնի հյութը կամ կիտրոնաթթու՝ 0,5 թեյի գդալ: Խառնել և եփել մի քանի րոպե։
_Մուրաբան լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել ստերիլիզացված կափարիչներով և թողնել սառչի։
Այսպիսի բուրավետ ու նուրբ դելիկատեսը ձեզ անպայման դուր կգա և ամեն տարի սեզոնին դուք կպատրաստեք այսպիսի բուրավետ պահածոներ և՛ խնձորից, և՛ տանձից։
Բարի ախորժակ: