Խնձորով բլիթներ. Բուլկիներ պատրաստելու շատ պարզ և համեղ բաղադրատոմս

Խնձորով բլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Խնձորով բլիթներ. Բուլկիներ պատրաստելու շատ պարզ և համեղ բաղադրատոմս: Դրանք ստացվում են աներևակայելի քնքուշ, անուշաբույր և փափուկ: Մի բաժակ տաք թեյով այս բուլկիներն ավելի համեղ են դառնում:

Խնձորի և փափուկ խմորի այս համադրությունը կարելի է անվանել ամենահարմարը: Այս բաղադրատոմսով թխվածը կթխի անգամ անփորձ խոհարարը, կամ երեխան:

Խնձորով բլիթներ

Խնձորով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

Խմոր

  • Ալյուր 300 գ
  • Ձու 1 հատ
  • Շաքար 60 գ
  • Կաթ 100 մլ
  • Թարմ խմորիչ 10-12 գ
  • Մի պտղունց աղ
  • Կիտրոնի կեղևի քերուկ
  • Կարագ 30 գր

Լցոն

  • Խնձոր 3-4 հատ
  • Շաքարավազ 2-3 ճաշի գդալ
  • Դարչին
  • Կիտրոնի հյութ

Խնձորով բլիթներ

Խնձորով բլիթներ. Պատրաստման եղանակը

  1. Խորը ամանի մեջ լցնել խմորիչը, ավելացնել շաքարավազը, բահիկով խառնել: Այնուհետև լցնել տաք կաթը, խառնել, աստիճանաբար ավելացնել ալյուր, էլի խառնել:
  2. Հետո ավելացնել կիտրոնի քերուկը, կոտրել ձուն, գցել հալված կարագը, աղը և խառնել:
  3. Ավելացնել մնացած ալյուրը, հունցել փափուկ խմորը: Խմորը դնել ամանի մեջ, ծածկել սննդային թաղանթով և թողնել տաք տեղում 1 ժամ:
  4. Խնձորները մաքրել և մանր քառակուսիներով կտրել, լցնել ամանի մեջ, ավելացնել շաքարավազ, քամել կիտրոնի հյութը և ավելացնել դարչին: Ամբողջը լավ խառնել:
  5. Հասունացած խմորը գրտնակել շերտով, վրան լցնել խնձորը: Հավասարաչափ տարածել ամբողջ մակերեսի վրա: Դրանից հետո խմորի մի եզրից սկսելով գլորել ստանալ ռուլետ և կտրել փոքր կտորներ:
  6. Այդ կտորները շարել տապակի վրա և թողնել 15 րոպե, ապա թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, մոտ 12-15 րոպե: Պատրաստի բուլկիների վրա շաղ տալ շաքարավազ:

Խնձորով բլիթներ

Խնձորով բլիթները պատրաստ են: Ստացվում են անհավատալիորեն շատ բուրավետ, քնքուշ, ոսկեգույն, համեղ բուլկիներ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խնձորով աղանդերի համեղ տարբերակ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք