Խնձորով թխվածքաբլիթ. Պարզ և դիետիկ քաղցրավենիք

Խնձորով թխվածքաբլիթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Խնձորով թխվածքաբլիթ. Պարզ և դիետիկ քաղցրավենիք

Ինչպե՞ս խնձորները վերածել համեղ աղանդերի:

Խնձորի միջուկով թխվածքաբլիթները ստացվում են, շատ փափուկ, անուշաբույր, իդեալական թեյ խմելու համար, ես պատրաստում եմ նաև դպրոցական երեխաներիս համար:

Խնձորով թխվածքաբլիթ

Խնձորով թխվածքաբլիթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 2 հատ

_Շաքար 80 գր

_Բուսական յուղ  80 գր

_Ալյուր մոտ 250 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Աղ մի պտղունց

_Խնձոր 350 գր

_Չամիչ 30 գր

Խնձորով թխվածքաբլիթ

Խնձորով թխվածքաբլիթ

Խնձորով թխվածքաբլիթ. Պատրաստման եղանակը

_Ձվերը խառնել աղի հետ և լավ հարել հարիչով:

_Լցնել շաքարավազը և հարել 4 րոպե:

Հուշում. Կարող եք ավելացնել մի քիչ ավելի շատ շաքար, եթե ​​քաղցրասեր եք:

_Ավելացնել բուսական յուղը և վանիլինը:

_Մաղել ալյուրը և խառնել փխրեցուցիչի հետ:

_Մաս -մաս այս խառնուրդը մաղել զանգվածի մեջ, այդպես թխվածքաբլիթներն ուղղակի հոյակապ կստացվեն: Խմորը խառնել մինչև հարթ վիճակի հասնի:

_Մաքրել խնձորները և կտրել կտորներով, խառնել չամիչը, որը կարելի է փոխարինել ձեր ցանկությամբ՝ սալորաչրով կամ ծիրանաչրով:

_Խնձորի զանգվածը խառնել խմորին և ճաշի գդալով տարածել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:

_Թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում մոտ 20-25 րոպե:

Խնձորով թխվածքաբլիթ

Սառած թխվածքաբլիթներին կարելի է ցանել շաքարի փոշի կամ շաքարի փոշին՝ խառնած դարչինի հետ: Շատ համեղ է ստացվում, եթե ձևամանի մեջ լցված խմորի վրա ցանեք ընկույզ կամ կտրատած գետնանուշ:

Բաղադրատոմսը շատ պարզ է, ինչպես տեսնում եք, իսկ արդյունքը զարմանալի է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնված խնձոր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք