Փափուկ և նուրբ, խնձորով կարկանդակներ դարչինով խառնած շաքարավազի մեջ։
Բաղադրատոմսն այնքան հեշտ է և արագ, որ այն կատարյալ է նախաճաշի կամ ցերեկային խորտիկի համար: Անպայման թխեք։
Խնձորով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խնձոր 1 հատ
_Ձու 1 հատ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Մի պտղունց աղ
_Ալյուր 350 գր
_Կաթ 200 մլ
_Փխրեցուցիչ 1 տուփ
_Շաքարավազ, դարչին կամ շաքարի փոշի՝ ըստ ճաշակի
Խնձորով կարկանդակներ. Պատրաստման եղանակը
_Մաքրել խնձորը կեղևից և կտրատել։
_Ձուն հարել շաքարավազի, վանիլինի, աղի հետ և խառնիչով հարել։
_Ավելացնել կաթը, շարունակելով հարել՝ լցնել բուսական յուղը, խառնել։
_Լցնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը, շաղախել խմոր։
_Խնձորը քերել խմորի մեջ խոշոր քերիչով և խառնել, մինչև զանգվածը դառնա համասեռ, առաձգական, դադարի կպչել ձեռքերին։
_Ծածկել և թողնել 10 րոպե։
_Խմորից փոքրիկ գնդիկներ անել, ապա կարկանդակներ ձևավորել, որպեսզի լավ տապակվեն և թխվեն։
_Տապակել բուսայուղի մեջ, հետո շարել թղթե սրբիչների վրա և դնել ափսեի վրա։
_Շաքարավազը խառնել դարչինի հետ և յուրաքանչյուր կարկանդակ թաթախել այս խառնուրդի մեջ։
Սրանք պարզ, շատ ախորժելի և բուրավետ խնձորի կարկանդակներ են թեյի համար:
Կարծում եմ, դուք սրանք կհավանեք:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Փքուն Ալադի կեֆիրով