Խնձորով պիրոգ. Թեթև և գրավիչ քաղցրավենիք թեյի համար

Խնձորով պիրոգ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Սկեսուրս ինձ սովորեցրել է ինչպես պատրաստել բուրավետ խնձորով պիրոգ: Այս բաղադրատոմսով հաճախ եմ պատրաստում և հյուրասիրում մտերիմներիս:

Այս տորթն ունի շատ բուրավետ, սաթի գույնի, խնձորի միջուկ, ինչը պիրոգը դարձնում է խոնավ և նուրբ: Միջուկը կարելի է պատրաստել նաև կաթնաշոռով։

Խնձորով պիրոգ

Խնձորով պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 300 գր

_Փխրեցուցիչ 10 գր

_Շաքարավազ 50 գր

_Կարագ 180 գր

_Կաթնաշոռ 500 գր

_Շաքարավազ 100 գր

_Վանիլին ըստ ճաշակի

_Ձու 1 հատ

_Խնձոր 3 հատ

_Դարչին ըստ ցանկության և ճաշակի

Խնձորով պիրոգ

Խնձորով պիրոգ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել և խառնել շաքարավազի, փխրեցուցչի և սառեցրած կարագի խորանարդիկների հետ։ Զանգվածը մանրացնելով՝ փշրանքների վերածել։

_Կաթնաշոռը խառնել ձվի, շաքարավազի և վանիլինի հետ, ամեն ինչ հարել բլենդերով։

_Խնձորները մաքրել և քերել խոշոր քերիչով, խառնել շաքարավազի և դարչինի հետ։

_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորի շերտը, դնել կաթնաշոռի շերտ, ապա խնձորի շերտ, փշրանքների շերտ, կաթնաշոռ, խնձոր և հետո հերթականությամբ։ Վերջին շերտը փշրանքներնն են։

_Թխել 170 աստիճանում մոտ 1 ժամ, որպեսզի պիրոգը լավ կարմրի։

_Ձևամանի մեջ թողնել սառչի, որից հետո հանել և մատուցել սեղանին։

Խնձորով պիրոգ

Կարկանդակը շատ նուրբ է ստացվում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած խնձոր ֆրանսիական ձևով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք