Խնձորով և դդմիկով բլիթներ. Նուրբ ուտեստ նախաճաշի համար
Խնձորով բլիթները բոլորին ծանոթ են: Բայց եթե դուք նաև դդմիկ ավելացնեք, ապա կստանաք շատ նուրբ ուտեստ, որը շատերին անպայման դուր կգա և կդառնա ձեր ճաշացանկի հիանալի տարր:
Խնձորով և դդմիկով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խնձոր 2 հատ
_Դդմիկ 500 գր
_Ձու 2 հատ
_Շաքար 150 գր
_Բուսական յուղ 80 մլ
_Ալյուր 250 գր
_Աղ 0,25 գր
_Սոդա 0,25 գր
Խնձորով և դդմիկով բլիթներ. Պատրաստման եղանակը
_Մաքրել դդմիկը և խնձորը և քերել միջին քերիչով: Ավելի լավ է դդմիկը քերել առանձին լցնել մաղի մեջ և թողնել քամվի կամ քամել ավելորդ հեղուկը:
_Երկու զանգվածները խառնել, ավելացնել ձուն և շաքարավազը, աղը, մաղած ալյուրը սոդայով: Ստանալ թանձր խմոր:
Հուշում. Յուրաքանչյուր ալյուր տարբեր է, ուստի ավելացրեք այնքան, որ ստացվի թանձր խմոր, շատ չտարածվի թավայի մեջ: Եթե ձեզ դուր են գալիս տարբեր համեր, ապա ավելացրեք օրինակ՝ վանիլին:
_Տաքացնել բուսական յուղը և ճաշի գդալով տարածել խմորը:
_Տապակել մի քանի րոպե երկու կողմերից՝ մինչև ոսկե դարչնագույնը:
Ցանկալի է մատուցել մեղրով կամ թթվասերով, շատ համեղ է ստացվում: Եթե սիրում եք խնձորը դարչինի համով, ապա ավելացրեք այս համեմունքը ևս:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սալորով բիսկվիթ