Խոզի կողիկներ․ Բերանում հալչող նրբահամ ուտեստ

Խոզի կողիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խոզի կողիկներ․ Բերանում հալչող նրբահամ ուտեստ

Խոզի կողիկները սովորաբար կամ խորովում են, կամ տապակում թավայի մեջ։ Բայց այդ տապակումն էլ ունի նրբություններ, որոնք կօգնեն ավելի համեղ պատրաստել այս մսամթերքը։

Ուզում ենք ձեզ հետ կիսվել, թե ինչպես կարելի է համով խոզի կողիկներ պատրաստել պարզ եղանակով:

Այս բաղադրատոմսով պատրաստված կողիկները մենք շատ ենք սիրում, քանի որ դրանք շատ յուղոտ չեն, համը բավարար կծու է և տպավորիչ է:

Խոզի կողիկներ

Խոզի կողիկներ․ Անհրաժեշտ բաղադրիչները

  • 4 ճաշի գդալ սոյայի սոուս
  • 1.5 ճաշի գդալ ֆրանսիական մանանեխ (հատիկներ)
  • 1 ճաշի գդալ մանանեխ, կծու
  • 2 ճաշի գդալ կետչուպ խորովածի համար
  • 1 լիքը ճաշի գդալ բնական մեղր
  • 3 պճեղ սխտոր
  • 1,5-2 ճաշի գդալ արևածաղկի ձեթ
  • աղ պղպեղ` ըստ ճաշակի

Խոզի կողիկներ

Խոզի կողիկներ

Խոզի կողիկներ․ Պատրաստման եղանակը՝ քայլ առ քայլ

  1. Նախ վերցնել խորը աման, որի մեջ դնել կողիկները:
  2. Լցնել սոյայի սոուսը ամանի մեջ, ավելացնել մանանեխի հատիկները, 1 ճաշի գդալ կծու մանանեխ, 2 ճաշի գդալ կետչուպ խորովածի համար, 1 ճաշի գդալ մեղր, աղ և պղպեղ` ըստ ճաշակի:
  3. Սխտորը ճզմեք մամլիչով, ավելացնել ընդհանուր զանգվածին, վրան լցնել արևածաղկի ձեթ: Խառնել այնքան ժամանակ, մինչև մեղրը լուծվի: Մսի մեջ մի քանի կտրվածք անել, ոսկորների երկայնքով:
  4. Կողերը դնել մարինադի մեջ, լավ քսել բոլոր կողմերից և դնել սառնարանում 1,5 ժամ: Մինչ միսը սառնարանում է, մաքրել և կտրատել սոխը:
  5. Երբ միսը մարինացվի, վերցնել խոհարարական տապակման տոպրակ և դրա ներքևի մասում լցնել մանրացված սոխ:
  6. Սոխի վրա դնելով կողիկները, կապել տոպրակի բերանը և դնել 220 աստիճանով տաքացված ջեռոցում: Թխել կողիկներն այնտեղ 40-45 րոպե: Դրանից հետո բացել տոպրակը, լցնել մնացած սոուսը: Դնել ջեռոցում ևս 20-25 րոպեով:

Խոզի կողիկներ

Խոզի կողիկները պատրաստ են։ Սա անչափ գեղեցիկ և համեղ ուտեստ է:

Բարի ախորժակ և համեղ տրամադրություն բոլորին:

Տեսանյութ

Խոզի միսը ջեռոցում

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք