Խոզի միսը իտալական ձևով. Պատրաստենք Պորկետա և համի զվարճանք պարգևենք մեզ

խոզի միս ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Խոզի միսը իտալական ձևով. Պատրաստենք պորկետա և համի զվարճանք պարգևենք մեզ
Իտալական պորկետան ամենանուրբ և համեղ ուտեստներից է: Սա ոչ թե միայն տապակած միս է, այլև արվեստի մի ամբողջ գործ: Ես սիրում եմ նման ճաշատեսակ պատրաստել տոնական սեղանի համար դա միշտ էլ շատ հարմար տարբերակ է և համեղ և գեղեցիկ համադամ ուտեստ պատրաստելու որևէ հիշարժան առիթի կամ տոնի համար:

 

խոզի միս

Խոզի միսը իտալական ձևով. Բաղադրությունը

  • Խոզի թիակի միս 1–1,5 կգ
  • Ձիթապտղի յուղ` ըստ ճաշակի
  •  Աղը համտեսել
  •  Սև պղպեղ (աղացած) համտեսել
  •  Շալֆեյ (եղեսպակ) 2 ճաշի գդալ
  •  Խնկունի (ռոզմարին) 2 ճաշի գդալ
  • Նարնջի կեղևի քերուկ 3 ճաշի գդալ
  •  Սխտոր 6 պճեղ
  • Սամիթի սերմեր 2 ճաշի գդալ

Խոզի միսը իտալական ձևով. Պատրաստենք Պորկետա և համի զվարճանք պարգևենք մեզ

Խոզի միսը իտալական ձևով. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Լվացեք և չորացրեք միսը թղթի սրբիչով:
  2. Կատարեք մեկ խորը կտրվածք` թողնելով եզրից մի քանի սանտիմետր: Բացեք կտրված մասով: Սեղանին զուգահեռ խորը կտրվածք արեք:
  3. Մեզ պետք է միսը գրքի պես բացենք:
  4. Մսի վրա քսեք յուղը, վրան ցանել աղ, պղպեղ, շաղ տալ եղեսպակ, խնկունի, նարնջի կեղև և անպայման ճզմած սխտոր:
  5. Պետք է ամուր փաթաթել, ավելի լավ է միսը կապել խոհարարական թելերով և դնել առնվազն 4 ժամ սառնարանում:
  6. Տեղադրեք պորկետան յուղված տապակի վրա: Տապակել առաջին 20 րոպեն 230 աստիճանով, ապա իջեցնել ջերմաստիճանը 20-ի և թողնել ևս մեկ ժամ:

Խոզի միսը իտալական ձևով պատրաստ է, պատրաստման ընթացքում տարածվող բույրը պարզապես առասպելական է:

Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք