Խոզի մսով ռուլետ. Հագեցնող, համեղ նախուտեստ
Այս սառը նախուտեստի բաղադրատոմսը շատերին է ծանոթ, բայց պատրաստման եղանակը կարող է փոփոխվել, քանի որ, այն մեր սեղաններին շատ հաճախ է հայտնվում:
Իրականում սրա պատրաստման համար կարելի է վերցնել ցանկացած միս: Հավով տարբերակը կգնահատեն նրանք, ովքեր նախընտրում են ավելի թեթև նախուտեստներ: Բայց խոզի մսով տարբերակն իրականում շատ ավելի հագեցնող ու համեղ կլինի:
Ռուլետը հարմար է պատրաստել պլաստիկ շշի մեջ: Դա շատ պրակտիկ է, բացի այդ պատրաստի վիճակում գեղեցիկ տեսք ունի: Նախուտեստն իրենով շատ անուշաբույր է և քնքուշ: Բայց դրան կարող եք ավելացնել նաև ձեր նախընտրած համեմունքները:
Խոզի մսով ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Խոզի միս 2,5 կգ
- Սխտոր 4 պճեղ
- Ջուր 1,5 լ
- Սոխ 1 հատ
- Դափնու տերև 2 հատ
- Համեմունք 3 հատ
- Սև պղպեղ 10 հատ
- Սև պղպեղ (աղացած) 0,5 թեյի գդալ
- Աղ 1 ճաշի գդալ
Խոզի մսով ռուլետ. Պատրաստման եղանակը
- Վերցնել խոզի 2 սրունք, լվանալ և դնում մեծ կաթսայի մեջ: Լցնել ջուր, ավելացնել կեղևը չմաքրած սոխ, դափնու տերևներ և պղպեղի հատիկներ:
- Կաթսան կափարիչով ծածկել և հասցնել եռման: Իջեցնել կրակը, փրփուրը հեռացնել գդալով, աղ անել և եփել 3-4 ժամ, կիսով չափ ծածկված կափարիչով:
- Ժամը մեկ շրջել սրունքները, այդպեսով, նրանք հավասարապես կպատրաստվեն: Հետևեք, որ չկպչեն կաթսայի հատակին:
- Պատրաստի սրունքները հանել արգանակից և թող մի փոքր սառչեն:
- Այնուհետև ձեռքերով բաժանել միսը ոսկորներից մեծ կտորներով, մաքրել ոսկորներից և ջլերից:
- Սխտորը քերել մանր քերիչով, ավելացնել աղացած պղպեղը և խառնել:
- Վերցնել պլաստիկ շիշ և կտրել վերևի մասը: Մսի կտորները տեղավորել շշի մեջ՝ արանքներում սխտոր լցնելով:
- Մաղի միջոցով լցնել 200-250 մլ արգանակ, գդալի օգնությամբ այն հավասարաչափ բաշխելով շշի մեջ: Թողնել սառնարանում ողջ գիշեր:
- Պատրաստի նախուտեստը հանել շշից՝ այն կտրելով խոհանոցային մկրատի կամ դանակի օգնությամբ: Կտրել հավաասարաչափ կտորներով և շարել ափսեի մեջ:
Խոզի մսով այս ուտեստը կարելի է հաճախ եփել, քանի որ կոնկրետն այդ մսակտորները մատչելի գին ունեն: Միևնույն ժամանակ, այն հիանալի տեսք կունենա տոնական սեղանի վրա: