Խորոված բանջարեղենով հայկական աղցան. Չափազանց համեղ, բուրավետ, հյութալի

հայկական աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Խորոված բանջարեղենով հայկական աղցան. Չափազանց համեղ, բուրավետ, հյութալի, սա բոլորին կուրախացնի: Խորոված բանջարեղենի հայկական աղցան աներևակայելի համեղ է, անուշաբույր, ունի չափավոր կծու թեթև համ:

Այս աղցանը սովորաբար պատրաստում ենք երբ բնության գրկում խորովածի ենք մեկնել, բայց եթե ​​հնարավորություն չունեք գնալ պիկնիկի և խարույկի վրա խորովել բանջարեղեն, ապա կարող եք տանը պատրաստել և վայելել այս խորտիկը ոչ պակաս, քան բնության մեջ:

Այս աղցանը մատուցվում է տաք կամ սենյակային ջերմաստիճանում: Ցանկության դեպքում այն ​​կարելի է պահել սառնարանում 1 — 2 ժամ և մատուցել սառեցված, որի ընթացքում բոլոր բանջարեղենները հիանալի ներծծվում են յուղով, քացախով, կիտրոնի հյութով, ինչպես նաև սխտորի և համեմունքների բույրով:

Այս ուտեստը կարող է ծառայել որպես նախուտեստ մսի կամ ձկան ուտեստների համար: Ինչպես նաև պահքի օրերին:

հայկական աղցան

Խորոված բանջարեղենով հայկական աղցան. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Սմբուկ 2 հատ
  • Լոլիկ 4 հատ
  • Բուլղարական պղպեղ 4 հատ
  • Սոխ 2 հատ
  • Սխտոր 4 պճեղ
  • Մաղադանոս 1 փունջ
  • Սամիթ 0,5 փունջ
  • Համեմ 0,5 փունջ

Լցոն

  • Սեղանի քացախ` ըստ ճաշակի
  • Ձիթապտղի յուղ 4 ճաշի գդալ
  • Կիտրոնի հյութ` ըստ ճաշակի
  • Աղացած սև պղպեղ` ըստ ճաշակի
  • Համեմունք` ըստ ճաշակի
  • Աղը` ըստ ճաշակի

հայկական աղցան

հայկական աղցան

Խորոված բանջարեղենով հայկական աղցան. Պատրաստման եղանակը

  1. Նախևառաջ միացրեք և տաքացրեք ջեռոցը 200 աստիճանի: Այնուհետև սառը հոսող ջրով լվանալ բանջարեղենները:
  2. Այժմ վերցնել 2 տապակ և դրանցից մեկի մեջ լցնել 0.5 բաժակ ջուր, մեջը դնել սոխը և սմբուկ, որը նախապես պատառաքաղով մի քանի անգամ ծակծկելուց հետո:
  3. Երկրորդ տապակի մեջ դնել լոլիկը և պղպեղը: Տապակները դնել տաք ջեռոցում: Այժմ պետք է հիշել, որ այս բաղադրիչները խորովվում են տարբեր ձևերով: Առնվազն 40 — 45 րոպե` սոխը և սմբուկը միջին չափի, իսկ մեծը` մինչև 1 ժամ, լոլիկը և պղպեղը 20 — 30 րոպե: Պարբերաբար բացել ջեռոցը և պատառաքաղով բանջարեղենը շրջել, որպեսզի նրանք հավասարապես խորովվեն:
  4. Թույլ տվեք, որ բաղադրիչները մի փոքր սառչեն, որպեսզի դրանք տաք չլինեն, բայց չհասցնեն սառչել սենյակային ջերմաստիճանի:
  5. Մինչ բանջարեղենը սառչում է, պատրաստել աղցանի սոուսը: Ձիթապտղի յուղը լցնել ամանի մեջ: Բանջարեղենն ունի քաղցրավուն համ, այնպես որ, աղցանը համեմված, կծու, պայծառ համով պատրաստելու համար, սոուսին պետք է ավելացնել քացախ, կիտրոնի հյութ, ավելացնել աղ, սև աղացած պղպեղ, համեմունք և սխտորի ճզմած պճեղներ: Հարել պատառաքաղով, մինչև լավ խառնվի, հետո վրան ծածկել սննդային թաղանթով և թող մնա:
  6. Կեղևահան անել պատրաստված բանջարեղենը և խոհանոցային տախտակի վրա կտրատել: պղպեղի կորիզները հանել և կտրատել լայն շերտերով մինչև 2 — 3 սանտիմետր հաստությամբ: Սոխը կտրել խոշոր շերտերով, մինչև 1 սանտիմետր հաստությամբ: Կտրեք սմբուկը շերտով մինչև 3 — 4 սանտիմետր երկարության եւ մինչև 2 սանտիմետր հաստության, իսկ լոլիկները պարզապես կտրել 4 — 6 մասերի:
  7. Կանաչիները լավ լվանալ, քամել ավելորդ ջուրը, մանր կտրատել: Բոլոր կտրատած բանջարեղենը դնել ամանի մեջ, ավելացնել մանրացած կանաչիները, վրան լցնել սոուսը:
  8. Շատ ուշադիր խառնել աղցանի բոլոր բաղադրիչները ճաշի գդալով: Անել այնպես, որ անուշահոտ սոուսը խառնվի բոլոր բաղադրիչներին:

Այժմ մնում է թողնել, որ աղցանը մնա 5 — 7 րոպե, ապա դնել այն ափսեի վրա և մատուցել:

հայկական աղցան

Խորոված բանջարեղենով հայկական աղցանը պատրաստ է: Զարդարել համեմի տերևներով և վայելել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թարմ աղցան կաղամբով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք