Խորոված սմբուկ.  Անչափ համեղ պահածո

Խորոված սմբուկ Պահածոներ

Խորոված սմբուկ.  Ձեզ պետք չէ կրակ կամ վառարան: Միայն մի քանի կիլոգրամ սմբուկ, համեմունքներ և մեր առաջարկությունները:

Ձմռանը շատ ենք զգում բանջարեղենի և կանաչիների կարիք: Որպեսզի չզղջանք ավելի շատ բարիքներ պատրաստելու կորցրած հնարավորության համար, հարմար է ձեռքի տակ ունենալ սմբուկի խորոված:

Այս նախուտեստն առաջինն է անհետանում սեղանից, այնպես որ մի խնայեք բաղադրիչները: Բացի այդ, զարմանալիորեն հեշտ է պատրաստվում: Սմբուկները հեշտ են պահածոյացվում և հիանալի կերպով համադրվում են մսային ուտեստների հետ:

Խորոված սմբուկ

Խորոված սմբուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սմբուկ 3 հատ

_Արևածաղկի ձեթ 200 մլ

_Սոխ 300 գ

_Սխտոր 1 հատ

_Մսի համեմունք 10-15 գ

_Սև պղպեղ 10 հատ

_Դափնու տերև 1-3 հատ

_Աղ 1.5 ճաշի գդալ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Քացախ 70 մլ

_Ջուր 150 մլ

Խորոված սմբուկ

Խորոված սմբուկ

Խորոված սմբուկ. Պատրաստման եղանակը

_Կտրել սմբուկները մեծ շերտերով, ինչպես լուսանկարում: 20 րոպե թրջել դրանք աղ արած ջրի մեջ, որպեսզի դառնությունը դուրս գա:

_Թավան տաքացնել արևածաղկի ձեթով և սմբուկները տապակել խմբաքանակներով՝ մինչև ոսկե դարչնագույն:

Պատրաստեք մարինադը. Կաթսայի մեջ խառնել ջուրը, շաքարը, աղը, պղպեղի հատիկները, դափնու տերևը: Երբ խառնուրդը եռա, թողնել մի փոքր սառչի և լցնել քացախը:

_Կաթսայի հատակին դնել սմբուկի շերտ: Վրան մանրացված սխտոր և սոխի կիսաօղակներ:

_Մսի համեմունք ցանել (ավելի լավ է՝ խորովածի): Կրկնել այնքան, մինչև սմբուկը սպառվի:

_Մարինադը լցնել սմբուկների վրա և ծանրոց դնել: Թող դրանք մարինացվեն 12 ժամ, այնուհետև դասավորել ստերիլիզացված բանկաների մեջ՝ դրանց վրա լցնելով ստացված հյութը:

_Ստերիլիզացնել բանկաները կաթսայի մեջ և փակել դրանք:

Խորոված սմբուկ

Խորոված սմբուկ

Կարող եք սմբուկները տապակել մինչև դրանք մգանան. Այդպես ավելի լավ կլինի: Նուրբ սպունգանման միջուկը լավ կհագեցվի համեմունքներով, և հիանալի տեսք կունենա տաք ձմեռային աղցաններում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սմբուկով ուտեստ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք