Խտացրած կաթով և նշով կուլիչ. Փափուկ և գեղեցիկ ձևավորված քաղցրավենիք

Խտացրած կաթով և նշով կուլիչ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք ձեզ այս անսովոր Զատկի Խտացրած կաթով և նշով կուլիչի բաղադրատոմսը:  Ամեն տարի ավանդական Զատկի թխվածքների հետ մեկտեղ թխում եմ այս համեղ կուլիչը։

Եփած խտացրած կաթով աղանդերն ունի անսովոր ընկուզային-կարամելային համ և բույր, ինչպես նաև նուրբ խմոր, որը երկար ժամանակ չի հնանում:

Խտացրած կաթով և նշով կուլիչ

Խտացրած կաթով և նշով կուլիչ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Չոր խմորիչ 10 գր

_Ալյուր 300 գր

_Շաքարավազ 150 գր

_Կաթ 50 մլ

_Եփած խտացրած կաթ 2 ճաշի գդալ

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Նուշ 60 գր

_Ձու 3 հատ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Լոռամրգի չիր 30 գր

_Բալի չիր 30 գր

_Կոնյակ 5 ճաշի գդալ

_Կարագ 50 գր

_Վանիլին 1 պտղունց

Խտացրած կաթով և նշով կուլիչ

Խտացրած կաթով և նշով կուլիչ. Պատրաստման եղանակը

_Խմորիչը լուծել տաք կաթի մեջ, ավելացնել 1 թեյի գդալ շաքարավազը ընդհանուրից և դնել տաք տեղում։

_Հենց թթխմորը բարձրանա, ավելացնել թթվասերն ու սենյակային ջերմաստիճանի եփած խտացրած կաթը, խառնել։

_Խառնուրդին ավելացնել 2 ճաշի գդալ ալյուրը և խառնելով, մինչև հարթվի, նորից դնել տաք տեղ։

_Խառնուրդը պետք է լավ բարձրանա։

_Առանձնացնել սպիտակուցները դեղնուցներից։

_Սպիտակուցները դնել սառնարանը, իսկ դեղնուցներին ավելացնել շաքարավազը և լավ խառնել:

_Այժմ սպիտակուցները հարել մի պտղունց աղով, մինչև փարթամ դառնալը։

_Մեծ ամանի մեջ խառնել խմորիչով զանգվածը և շաքարավազով հարած դեղնուցները։

_Լցնել 2 ճաշի գդալ կոնյակ ընդհանուրից, խառնել ամեն ինչ:

_Խառնուրդի մեջ մաս-մաս լցնել ալյուրը՝ ամեն անգամ խառնելով մինչև համասեռ լինի։

_Այնուհետև մաս-մաս ավելացնել հարած սպիտակուցը, խառնել:

_Զանգվածին ավելացնել մանրացված նուշն ու սենյակային ջերմաստիճանի կարագը, խառնել ամեն ինչ:

_Ծածկել խմորը և դնել տաք տեղում, որ բարձրանա։

_Մինչ մեր խմորը բարձրանում է, պատրաստել բալը և լոռամիրգը։

_Հատապտուղների վրա լցնել եռման ջուր, քամել ջուրը և լցնել 3 ճաշի գդալ կոնյակ:

_Քամել հատապտուղները, չորացնել թղթե սրբիչներով և ավելացնել բարձրացած խմորին և խառնել։

_Խմորը կլինի մածուցիկ և կպչուն, ինչպես հարկն է: Հետևաբար, ավելի լավ է խառնել գդալով:

_Խմորը լցնել պատրաստի ձևամանների մեջ (մոտ 1/2 մասը), դնել տաք տեղում 15 րոպե։

_Թխել նախապես մինչև 170 ° C տաքացրած ջեռոցում մոտ 35 րոպե:

_Կաղապարից հանել և թողնել ամբողջովին սառչի։

_Այժմ մնում է զարդարել ըստ ձեր ցանկության:

Խտացրած կաթով և նշով կուլիչ

Խտացրած կաթով և նշով կուլիչը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Զատկի Կուլիչ Կրաֆին

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք