Խրթխրթան վարունգի թթու. Ձմռան համար 100 բանկան հազիվ հերիքի

Խրթխրթան վարունգի թթու Պահածոներ

Խրթխրթան վարունգի թթու. Շատ պարզ, բայց շատ համեղ առանց ստերիլիզացման բաղադրատոմս: Այս եղանակով կստանաք կատարյալ և հավասարակշռված համով խրթխրթան, խորտիկ թթու վարունգ:

Կարող եք վստահորեն փակել դրանք մեծ բանկաների մեջ, քանի որ երկար չեն մնա սառնարանում, անմիջապես կուտեն։

Խրթխրթան վարունգի թթու

Խրթխրթան վարունգի թթու. Անհրաժեշտ բաղադրիչները

Մթերքների քանակը տրվում է 3 լիտրանոց բանկայի համար:

_ վարունգ

_ շաքարավազ 2 ճաշի գդալ

_ աղ 3 ճաշի գդալ

_ քացախ 4 ճաշի գդալ

_ կանաչների և համեմունքների դասական հավաքածու, սխտոր:

Խրթխրթան վարունգի թթու

Խրթխրթան վարունգի թթու. Պատրաստման եղանակը

_ Ստերիլիզացնել բանկաները և կափարիչները:

_ Բանկայի մեջ լցնել սխտորը, կանաչիները, բուրավետ պղպեղը և ոլոռը։

_ Մաքուր լվացված վարունգը շարել բանկայի մեջ: Եթե դրանք հենց նոր են քաղվել, ապա միայն լվացեք, իսկ եթե վաղուց են պոկվել կամ շուկայում եք գնել, ողողեք, մի քանի ժամով թողեք սառը և մաքուր ջրի մեջ։

_Պոչերը կտրել ու դնել բանկաների մեջ։

_ Բանկաների մեջ լցնել եռացրած ջուրը։ Ծածկել կափարիչներով և թողնել 15 րոպե։

_ Քամել ջուրը և նորից լցնել եռման ջուր։ Թողնել 15 րոպե։

_ Կաթսայի մեջ դատարկել ջուրը, ավելացնել աղ, շաքարավազ, բերել եռման աստիճանի, եփել 1 րոպե։

_ Լցնել քացախը բանկաների մեջ և անմիջապես լցնել մարինադը, փակել կափարիչներով և թողնել սառչի:

_ Պահածոները պահել նկուղում և սենյակային ջերմաստիճանում։

Խրթխրթան վարունգի թթու

Այս պահածոյի պատրաստումը կպահանջի նվազագույն ջանքեր, բայց արդյունքը ձեզ կուրախացնի ամբողջ ձմեռ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խառը թթու

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք