Խրթխրթան վարունգի մարինադ. Ձմռան համար անպայման պատրաստեք այս ունիվերսալ ու անփոխարինելի նախուտեստը

Խրթխրթան վարունգի մարինադ ձմռան համար Պահածոներ

Ձմռանը Խրթխրթան վարունգի մարինադն այս բաղադրատոմսով ստացվում են այնքան համեղ ու փխրուն, որ երբ ձեր հյուրերը փորձեն դրանք, բոլորն անպայման կխնդրեն բաղադրատոմսը:

Գովեստների տարափից չշփոթվեք և հյուրերին փոխանցեք պատրաստման եղանակը: Վարունգի մարինադն իսկապես շատ համեղ է:

Խրթխրթան վարունգի մարինադ ձմռան համար

Բաղադրատոմսը 1 լիտր բանկայի համար.

Խրթխրթան վարունգի մարինադ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Վարունգ 600 — 650 գ

_Ջուր 500 մլ

_Աղ 2 թեյի գդալ

_Շաքարավազ 4 թեյի գդալ

_Քացախ 9% 3 ճաշի գդալ

_Սամիթի հովանոցներ 2-3 հատ

_Բալի տերևներ 2 հատ

_Կաղնու տերևներ (եթե կա ) 2 հատ

_Ծովաբողկի տերև

_Հաղարջի տերև 2 հատ

_Թարխուն

_Սխտոր 2 պճեղ

Խրթխրթան վարունգի մարինադ ձմռան համար

Խրթխրթան վարունգի մարինադ. Ինչպես պատրաստել

_Նախապես բանկաները լվանալ սոդայի լուծույթով, ապա հատակին լցնել շերտերով կտրատած սխտոր,  սամիթի հովանոցներ, բալի տերևներ, ծովաբողկ տերևներ, թարխուն, կաղնու տերևներ, եթե առկա է:

_Թրջել վարունգները 2 ժամ սառը ջրի մեջ՝ նախապես կտրելով ծայրերը: Այնուհետև վարունգները բավականաչափ խիտ շարել բանկայի մեջ:

_Լցնել եռացրած ջուրը բանկաների մեջ, թող 10 րոպե մնա, իսկ հետո ջուրը ցամաքեցնել, կրկին եռացնել և նորից 10 րոպեով լցնել վարունգների վրա, ապա նորից քամել և եփել մարինադը:

_Մարինադը պատրաստելու համար ջրի մեջ ավելացնել աղ, շաքար, լցնել քացախը:

_Բանկաները մինչև պռունկը լցնել եռման մարինադով, փակել կափարիչներով, գլխիվայր շրջել, փաթաթել ծածկոցով և թողնել ամբողջությամբ սառչեն:

Խրթխրթան վարունգի մարինադ ձմռան համար
Խրթխրթան վարունգի մարինադը ձմռան համար պատրաստ է: Ձմռանը դա անփոխարիելի նախուտեստ կլինի, դուք չեք կարող պատկերացնել ավելի լավ տարբերակ, փորձեք պատրաստել և կհամոզվեք, որ հիանալի է ստացվում:

Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք