Ծիրանի ջեմ. Մարմելադի նման թանձր ու նուրբ քաղցրավենիք

Ծիրանի ջեմ Պահածոներ

Ծիրանի ջեմ. Մարմելադի նման թանձր ու նուրբ քաղցրավենիք

Ծիրանի մուրաբան այնքան գրավիչ է իր կառուցվածքով, ու նրբությամբ, որ բանկան բացելիս հետո այն անմիջապես կդարտարկվի, քանի որ ուղղակի գդալով ուտելու ցանկություն կլինի:

Ծիրանի պահածոն ագար-ագարով ստացվում է խիտ, անուշաբույր, չափավոր քաղցր: Այն հիանալի է տարբեր աղանդերներ պատրաստելու համար, ներառյալ լցոնով բլիթներ:

Ծիրանի ջեմ

Ծիրանի ջեմ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

  • ծիրան 1.5 կգ
  • շաքար 1,2 կգ
  • ջուր 50 մլ
  • կիտրոնի հյութ՝ կես կիտրոնից
  • ագար-ագար 10 գ + 50 մլ ջուր

Ծիրանի ջեմ

Ծիրանի ջեմ. Պատրաստման եղանակը

  1. Մթերքների այս ծավալից դուք կստանաք 4 կես լիտրանոց բանկա ջեմ:
  2. Կորիզները հանած ծիրանները դնել կաթսայի մեջ, մեջը լցնել ջուր և ավելացնել շաքար:
  3. Դնել կրակի վրա, հասցնել եռման, երբեմն խառնելով:
  4. Կրակը ուժեղ մի արեք, հակառակ դեպքում ջեմը կվառվի:
  5. Երբ ջեմը սկսի եռալ, լցնել կիտրոնի հյութը և լավ խառնել:
  6. Եփել 20 րոպե, ներքևից վերև շատ զգուշորեն խառնել, որպեսզի չճխլվեն ծիրանի կեսերը:
  7. Ագար-ագարի վրա սենյակային ջերմաստիճանի ջուր լցնել՝ խառնուրդը պետք է ջրիկ լինի:
  8. Ագար-ագարը լցնել ջեմի մեջ և ամեն ինչ լավ խառնել, այնքան, մինչև որ հարթ զանգված դառնա:
  9. Եփել ևս 3 րոպե:
  10. Լցնել ջեմը ստերիլացված բանկաների մեջ և փակել կափարիչները:
  11. Շրջել գլխիվայր, փաթեթավորեք և թող ամբողջովին սառչի:

Ծիրանի ջեմ

Հուշում. Եթե ձեզ դուր է գալիս միատարր թանձր ջեմը, ապա ագար-ագարը ավելացնելուց առաջ զանգվածը հարեք ձեռքի բլենդերով:

Ծիրանի ջեմը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ծիրանի մուրաբա

 

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք