Ծիրանով շառլոտկա. Հայկական բույրով թխվածք, որը տունը կլցնի հաճելի տրամադրությամբ

Ծիրանով շառլոտկա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ծիրանով շառլոտկա. Հայկական բույրով թխվածք, որը տունը կլցնի հաճելի տրամադրությամբ

Եթերային ու փափուկ, քնքուշ կարկանդակ ծիրանով: Բաղադրատոմսը ամենապարզերից է, բայց աղանդերը շատ համեղ է և անուշաբույր:

Ծիրանի փոխարեն կարելի է վերցնել այլ միջուկ, առաջնորդվեք ձեր նախասիրություններով: Երբ սա սեղանին է, դուք այլևս չեք փնտրի տորթեր, կամ այլ աղանդեր: Կոպեկներ կծախսեք և երկու անգամ ավելի համեղ թխվածք կունենաք, քան շառլոտկան: Վայելեք այս համեղությունը և հաճույքն անասահման կլինի:

Ծիրանով շառլոտկա

Ծիրանով շառլոտկա. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

  • փափկեցրած կարագ 100 գ
  • շաքար 6 ճաշի գդալ
  • ձու 2 հատ
  • թթվասեր 250 գ
  • մի պտղունց աղ
  • ալյուր 230 գ
  • ծիրան 9 հատ
  • փխրեցուցիչ 15 գր

Ծիրանով շառլոտկա

Ծիրանով շառլոտկա

Ծիրանով շառլոտկա. Պատրաստման եղանակը

  1. Հալված կարագը շաքարավազի հետ խառնել և տրորել զանգվածը մինչև հարթվի:
  2. Ավելացնել ձվերը և հարել հարիչով:
  3. Ավելացնել թթվասեր և խառնել:
  4. Փխրեցուցիչին խառնել աղը և մաղով անցկացրած ալյուրը, խմորը խառնել:
  5. Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով:
  6. Կտրեք ծիրանը երկու մասի, հեռացնել կորիզները:
  7. Խմորը լցնել տապակի մեջ, տարածել:
  8. Դնել ծիրանի շերտը:
  9. Տապակը դնել ջեռոցում, թխել 180 աստիճանով 30 — 35 րոպե:
  10. Պատրաստ լինելուց հետո հանել տապակը, ծածկել անձեռոցիկով կամ թեթև սրբիչով, թողնել, որ ամբողջությամբ սառչի:
  11. Սառեցրած կարկանդակի վրա շաղ տալ շաքարի փոշի:
  12. Հանել թխվածքը կաղապարից, կտրել մասերի և մատուցել թեյի հետ:

Ծիրանով շառլոտկա

Շատ բուրավետ և համեղ կարկանդակ է, այն կարելի է լրացնել թթվասերով կրեմով, ծիրանը սիրում է այդպիսի համադրությունները:

Ծիրանով շառլոտկան պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Անմահական տորթ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք