Ծովատառեխով աղցան. Այս հագեցնող ու յուրահատուկ համով աղցանը կարող եք պատրաստել ցանկացած առիթի համար

Ծովատառեխով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ամենօրյա ընթրիքի համար կարող եք պատրաստել ծովատառեխով աղցան։

Այն բանից հետո, երբ մարդիկ սովորեցին, թե ինչպես ճիշտ մշակել ծովատառեխը, այս ձուկը վերջապես կորցրեց իր չքավորների բաժին լինելու կարգավիճակը: Բան այն է, որ մինչև 15-րդ դարը այս ծովամթերքը սպառվում էր միայն աղքատների կողմից:

Ծովատառեխն անդուր էր համով ու հոտով։ Սակայն ծովատառեխի հեղափոխությունից հետո այն դարձավ թագավորական սեղանի ուտեստներից մեկը։

Ծովատառեխով աղցան

Ծովատառեխով աղցան. Բաղադրիչները

_ ծովատառեխ — 1/2 հատ

_ սամիթ — մի փունջ

_ չինական կաղամբ — 100 գ

_ պահածոյացված ոլոռ — 150 գ

_ ձիթապտղի յուղ — 1 ճաշի գդալ

_ սոխ — 1/2 հատ

_ հավի ձու — 2 հատ

Ծովատառեխով աղցան

Ծովատառեխով աղցան. Պատրաստման եղանակը

_ Ծովատառեխի միսը պետք է մաքրել ներքին օրգանների, ոսկորների և կաշվի մնացորդներից:

_ Դրանից հետո ձուկը մանր կտրատել, չինական կաղամբն ու սամիթը նույնպես բավական մանր կտրատել։

_ Սոխը պետք է կտրել բարակ կես օղակներով: Մեկ աղցանամանի մեջ միացնել սոխը ձկան, սամիթի և կաղամբի հետ։

_ Լցնել պահածոյացված ոլոռը բաղադրիչների ընդհանուր քանակին:

_ Նախապես պինդ խաշած հավի ձվերը նույնպես կտրատել փոքր քառակուսիներով և լցնել աղցանի մեջ:

_ Աղցանը համեմել ձիթապտղի յուղով, մանրակրկիտ խառնել։

Ծովատառեխով աղցան

Ծովատառեխով աղցանը պատրաստ է, այն հագեցած է օգտակար վիտամիններով և հանքանյութերով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ աղցան բրոկոլիով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք