Ծովատառեխով նախուտեստ սալորաչրով և ընկույզով. Նուրբ աղցան, որը յուրահատուկ համ ունի

Ծովատառեխով նախուտեստ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ծովատառեխով նախուտեստ սալորաչրով և ընկույզով. Նուրբ աղցան, որը յուրահատուկ համ ունի:

Նույնիսկ սովորական ու ծանոթ կերակուրները կարելի է նորովի մատուցել: Ոմանք փորձարկումներ են անում, ոմանք փորձում են կրկնել ռեստորանում համտեսածը: Հաճախ արդյունքը տարբերվում է նրանից, ինչ մենք կցանկանայինք: Ես ունեմ խոհարար ընկեր, ով հաճախ է օգտակար խորհուրդներ տալիս ինձ: Օրինակ, այս բաղադրատոմսը պարզապես հրաշալի է:

Ահրաժեշտ է միայն թեթև աղած ձուկը սալորաչրով և ընկույզով համադրել: Մարինադի համար անհրաժեշտ ևս մի քանի սովորական բաղադրիչ. և նախուտեստը պատրաստ է:

Ծովատառեխով նախուտեստ

Ծովատառեխով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ծովատառեխ 2 հատ
  • Սալորաչիր 10 հատ
  • Ընկույզ 30 գ
  • Կարմիր սոխ 1 հատ
  • Դիժոնյան մանանեխ 2 թեյի գդալ
  • Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ
  • Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
  • Մաղադանոս 20 գ
  • Պղպեղի խառնուրդ` ըստ ճաշակի

Ծովատառեխով նախուտեստ

Ծովատառեխով նախուտեստ. Պատրաստման եղանակը

  1. Ձկան միսն առանձնացնել ոսկորներից ու կեղևից և կտրել բարակ կտորներով: Կտրել սոխը կես օղակներով:
  2. Եթե ​​սալորաչիրը չոր է, նախապես թրջել դրանք: Հեռացնել սերմերը և մեջտեղից կիսել:
  3. Ընկույզները մանրացնել դանակով և պատրաստված մթերքները լցնել ամանի մեջ:
  4. Ավելացնել յուղ, մանանեխ, կիտրոնի հյութ և կտրատած մաղադանոս, լավ խառնել:
  5. Նախուտեստը լցնել մաքուր բանկաների մեջ, ամուր փակել կափարիչը և դնել սառնարանում 5-6 ժամ: Այդ ժամանակ կարող եք մատուցել:

Ծովատառեխով նախուտեստ

Ձկան այս խորտիկը հիանալի համ ունի: Բոլոր բաղադրիչները շատ ներդաշնակորեն համադրվում են, և ուտեստը զարմանալի համեղ է ստացվում: Հյուրերին անպայման կհետաքրքրի անուշահոտ ծովատառեխը, իսկ փորձելուց հետո նրանք կհիանան: Այնպես, որ խորհուրդ ենք տալիս պատրաստել կրկնակի բաժին:

Ծովատառեխով նախուտեստը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հյութեղ ու համեղ աղցան

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք