Ծույլ բրդուճներ լավաշով. Համեղ ու արագ նախաճաշ

Ծույլ բրդուճներ լավաշով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստեք Ծույլ բրդուճներ լավաշով: Այս նրբությունը կարող է ձեզ փրկել այն պահին, երբ պետք է արագ ու շատ համեղ ուտելիք պատրաստել: Կարող եք որևէ անսովոր խճողակ պատրաստել ու համերի բազմազանություն ստանալ:

Օրիգինալ բաղադրատոմսոում այս ուտեստը պատրաստվում է հատուկ թխված նրբալիթներով, բայց ավելի հարմար է դրա վրա ժամանակ չկորցնել ու վերցնել լավաշ: Անկեղծ ասած, այս տարբերակն ավելի համեղ է ստացվում:

Իրականում այս կերակուրը ոչ միայն փխրուն և համով նախուտեստ է, այլև լիարժեք հիմնական ուտեստ: Դրա անկասկած պլյուսն այն է, որ այդ ոսկեգույն եռանկյունիները հնարավորինս արագ են պատրաստվում, և այն կարելի է որպես կիսաֆաբրիկատ ունենալ սառնարանում և տապակել անհրաժեշտ պահին:

Ծույլ բրդուճներ լավաշով

Ծույլ բրդուճներ լավաշով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած տավարի միս 400 գ

_Սոխ 1 հատ

_Սամիթ 0,5 փունջ

_Լավաշ 3 հատ

_Ձու 3 հատ

_Կաթ 70 մլ

_Աղ 0,5 թեյի գդալ

Ծույլ բրդուճներ լավաշով

Ծույլ բրդուճներ լավաշով

Ծույլ բրդուճներ լավաշով. Պատրաստման եղանակը

_Լավաշը կտրատել շերտերով: Համեմել աղացած տավարի կամ խոզի միսը` ըստ ճաշակի:

_Սոխը քերել մանր քերիչով, մի քիչ աղ և սև պղպեղ, կտրատած սամիթ:

_Աղացած միսն ավելի ճկուն դարձնելու և լավաշի վրա հեշտությամբ տարածելու համար դրան մի քիչ կաթ ավելացրեք:

_Խառնել զանգվածը, աղացած միսը քսել լավաշի շերտերին, եզրերի երկայնքով փոքր կտրվածք անել:

_Ծալել շերտերը եռանկյունու նման, ինչպես նկարում է ցույց տրված: Յուրաքանչյուր բրդուճի հաստությունն ինքներդ կարգավորեք:

_Եթե ​​ցանկանում եք փոքրիկ բրդուճներ, պետք է ծալել եռանկյունին 2-3 անգամ:

_Նախուտեստը տապակել մեծ քանակությամբ յուղի մեջ՝ դրանք նախապես հարած ձվի մեջ թաթախելուց հետո:

_Տապակել ուտեստը ցածր կրակի վրա: Յուրաքանչյուր կողմում կտևի 2-3 րոպե:

Ծույլ բրդուճներ լավաշով

Պատրաստի բրդուճները դնել թղթե սրբիչների վրա, որպեսզի դրանք կլանեն ավելորդ ճարպը: Մատուցել տաք վիճակում՝ կետչուպով կամ մանանեխով: Կարելի է պատրաստել նաև թթվասերով, սխտորով և սամիթով սոուս: Իսկ կանաչին երբեք շատ չի լինում:

Ծույլ բրդուճները լավաշով պատրաստ են:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Լավաշով ռուլետ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք