Ծույլ խաչապուրի. Հիասքանչ լցոնով համեղ ուտեստ, որն արագ կարելի է պատրաստել նախաճաշի համար

ծույլ խաչապուրի ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ծույլ խաչապուրի. Հիասքանչ լցոնով համեղ ուտեստ, որն արագ կարելի է պատրաստել նախաճաշի համար:
Այս հրաշալի բլիթները պատրաստվում են բառացիորեն րոպեների ընթացքում:

Եթե փորձեք այն պատրաստել, կհամոզվեք որ սա ամենահեշտ և անփոխարինելի նախաճաշի տարբերակն է Սա մեր երբևէ փորձած ամենասիրելի բաղադրատոմսն է: Դրանք մատուցեք թեյի հետ և առավոտը կլինի ավելի հաճելի, տաք և հարմարավետ:

ծույլ խաչապուրի

Ծույլ խաչապուրի. Անհրաժեշտ բաղադրիչներ.

Խմոր

  • Մածուն 200 մլ
  • Ալյուր 400-420 գ
  • Ձու 1 հատ
  • Սոդա 1 \ 3 թեյի գդալ
  • Աղ 0,5 թեյի գդալ
  • Շաքարավազ 1 թեյի գդալ
  • Բուսական յուղ 30 մլ

Լցոն

  • Պանիր 150 գ
  • Կաթնաշոռ 200 գ
  • Սամիթ կամ մաղադանոս 30 գ
  • Ձու 1 հատ
  • Պղպեղը և աղը` ըստ համտեսի

ծույլ խաչապուրի

Ծույլ խաչապուրի. Ինչպես պատրաստել

  1. Լցնել տաք մածուն խորը տարայի մեջ, ավելացնել սոդա, աղ և շաքար: Կոտրել ձուն և ամեն ինչ մանրակրկիտ խառնել:
  2. Այժմ ալյուրը մաղել ամանի մեջ, սկզբում գդալով խմորը խառնել, լցնել բուսական յուղ, ավելացնել մնացած ալյուրը և ավարտել խմորի հունցումը ձեռքերով` սեղանի վրա: Այն պետք է ստացվի փափուկ և ձեռքերին չկպչի: Թողնել խմորը հանգստանա:
  3. Այդ ընթացքում կարելի է զբաղվել լցոնով, դրա համար մանր կտրտել սամիթ կամ մաղադանոս, խոշոր քերիչով քերել պանիրը և կաթնաշոռը պատառաքաղով տրորել: Այժմ խորը ամանի մեջ խառնել կաթնաշոռը, պանիրը և կանաչեղենը, ձուն կոտրել և ամեն ինչ մանրակրկիտ խառնել:
  4. Հարմարության համար լցոնը բաժանել 5 հավասար մասի: Խմորը նույնպես բաժանել 5 մասի: Խմորի յուրաքանչյուր մասը բացել 4-5 մմ հաստությամբ շրջանով:
  5. Լցոնը լցնել խմորի վրա, այն հավաքել եզրերից, ամրացնել, խմորը հավաքեք տոպրակի պես, մի փոքր տրորել այն, կրկին տարածել բլիթի տեսքով, և մակերեսի վրա անցքեր արեք, օրինակ պատառաքաղով:
  6. Այժմ թեթևակի քսեք տապակին բուսական յուղ, դրա վրա տեղավորել խաչապուրիները, ծածկել կափարիչով և տապակել երկու կողմերից 3-4 րոպե: Պատրաստի բլիթները դնել ափսեի վրա, յուղել կարագով:

ծույլ խաչապուրի

Ծույլ խաչապուրին պատրաստ է: Չափազանց համեղ է այն, բառերը չեն կարող փոխանցել ամբողջ հմայքն ու համի հարստությունը: Ջերմ ընտանեկան ընթրիք խաչապուրիով, ի՞նչը կարող է ավելի լավ լինել:

Մատուցեք սիրով:

Բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք