Այս պարզ և արագ բաղադրատոմսով կարելի է թավայի մեջ պատրաստել շատ համեղ և փափուկ Ծույլ խաչապուրի։
Ծույլ խաչապուրի. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 1 հատ
_Շաքար 0,5 թեյի գդալ
_Աղ 0,5 թեյի գդալ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Կաթ 1 բաժակ
_Ալյուր 1 բաժակ
_Պանիր 100 գր
_Հալած պանիր 1 հատ
_Կանաչ սոխ և սամիթ՝ ըստ ճաշակի
Ծույլ խաչապուրի. Պատրաստման եղանակը
_Ձուն, աղն ու շաքարավազը հարել խառնիչով, մինչև հարթ լինի։
_Ավելացնել կաթն ու շարունակել հարել։
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ և մաս-մաս ավեալցնել զանգվածին և միատարր խմոր անել։
_Կոշտ պանիրը և հալած պանիրը քերել խոշոր քերիչով և ավելացնել զանգվածին։
Հուշում. որպեսզի հալած պանիրն արագ քերվի և չկպչի՝ 40 րոպե սառեցրեք սառնարանում։
_Խմորը խառնել։
_Մի փունջ կանաչ սոխն ու սամիթը կտրատել, որը նույնպես լցնել խմորի մեջ, խառնել։
_Տապակին բուսայուղ քսել, լցնել խմորը։
_Տապակել ցածր ջերմության վրա, կափարիչով ծածկված՝ 10 րոպե:
_Հարթ ափսեի միջոցով շրջել և տապակել երկրորդ կողմը՝ նույնպես 5-7 րոպե։
Այս ծույլ խաչապուրին փափուկ է, թեթև, լավ թխված և հիանալի է նախաճաշի կամ ճաշի, ընթրիքի համար՝ որպես հացին այլընտրանք:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խաչապուրի թավայի մեջ 2 րոպեում