Ծույլ խնձորով կարկանդակ. Առատ լցոնումով ու շատ քիչ խմորով նուրբ թխվածքը կպատրաստեք 40 րոպեում

Ծույլ խնձորով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր ձեզ ցույց կտանք, թե ինչպես պատրաստել Ծույլ խնձորով կարկանդակ։

Ենթադրություն կա, որ առաջին անգամ խնձորով կարկանդակներ սկսել են պատրաստել Անգլիայում։ Բանն այն է, որ բրիտանացիների մոտ հայտնաբերվել է խնձորի կարկանդակի հավաստի նկարագրությամբ առաջին խոհարարական գիրքը, որում մի խոհարար նկարագրել է անգլիական թագավոր Ռիչարդ II-ի սեղանի համար նախատեսված ուտեստները։

Իհարկե, խնձորի կարկանդակներ թխում էին նաև երկրագնդի այլ շրջաններում։ Սակայն, թե պատրաստման ինչպիսի եղանակներ են եղել, դա հայտնի է դարձել Անգլիայում խոհարարների աշխատանքի շնորհիվ։

Այժմ խնձորի կարկանդակը համարվում է խմորեղենի ամենանշանավոր տեսակներից մեկը: Այն համարվում է ազգային ուտեստ աշխարհի ավելի քան 10 երկրներում։

Ծույլ խնձորով կարկանդակ

Ծույլ խնձորով կարկանդակ. Բաղադրիչները

_ձու — 3 հատ

_շաքարի փոշի — թեյի գդալ

_աղ — ¼ թեյի գդալ

_չամիչ — 80 գ

_շաքարավազ — 100 գ

_կես կիտրոնի հյութ

_վանիլային շաքար — 10 գ

_խնձոր — 450 գ

_կարագ — 100 գ

_թխում փոշի — 8 գ

_ալյուր — 300 գ

Ծույլ խնձորով կարկանդակ Ծույլ խնձորով կարկանդակ

Ծույլ խնձորով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ձվերը խառնել աղի հետ և հարել հարիչով, մինչև սպիտակ փրփուր լինի:

_Ձվի զանգվածի վրա լցնել վանիլային ու սովորական շաքարավազը, հարել այնքան, մինչև հատիկները լուծվեն։

_Կարագը հալեցնել և սառեցնել սենյակային ջերմաստիճանում, դրանից հետո լցնել ձվային զանգվածի մեջ, խառնել։

_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, ընդհանուր զանգվածը բաժանել երկու մասի։

_Ալյուրն աստիճանաբար մաղել ձվի խառնուրդի մեջ, հունցել մածուցիկ և կպչուն խմոր։

_Խնձորներ մաքրել և կտրատել փոքր բարակ շերտերով։

_Խնձորները ցողել կիտրոնի հյութով և չամիչի հետ միասին լցնել խմորի մեջ։

_Մրգային ու խմորային զանգվածները խառնելուց հետո լցնել յուղաթղթով ծածկված կաղապարի մեջ։

_Խորհուրդ ենք տալիս յուղաթուղթը յուղել բուսական յուղով։

_Թխել կարկանդակը 180 աստիճան ջերմաստիճանում 25 րոպեից ոչ ավել։

Ծույլ խնձորով կարկանդակ

Մատուցելուց առաջ թխվածքին պետք է ցանել շաքարի փոշի։

Ընդամենը 40 րոպեում, որից 25-ը՝ թխելու համար է, ստանում ենք նուրբ ու քաղցր խնձորով կարկանդակ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թափանցիկ լիմոնով տորթ

Խնդրում ենք Գնահատեք