Ծույլ կարկանդակ. Արագ ստացվող թխվածք՝ զբաղված տնտեսուհիների համար

Ծույլ կարկանդակ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ծույլ կարկանդակն այնքան արագ է թխվում, որ չես էլ նկատի, թե ինչպես է այն պատրաստվում։

Միջուկի համար վերցրեք ցանկացած միրգ և հատապտուղ՝ պահածոյացված,  թարմ, կամ սառեցված։

Ծույլ կարկանդակ

Ծույլ կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 3 հատ

_Շաքարավազ 200 գր

_Վանիլին մի պտղունց

_Մի պտղունց աղ

_Կարագ՝ հալած 75 գր

_Թթվասեր 150 գր

_Ալյուր 240 գր

_Փխրեցուցիչ 1 տուփ

_Լցոն՝ ըստ ճաշակի

Ծույլ կարկանդակ

Ծույլ կարկանդակ

Ծույլ կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ձուն հարել աղի և շաքարավազի հետ, մինչև փարթամանա ու թանձրանա, ավելացնել վանիլինը ըստ ճաշակի։

_Լցնել սենյակային ջերմաստիճանի հալած կարագը և թթվասերը, հարիչով հարել, մինչև հարթ լինի։

_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և մաղել զանգվածի մեջ, խառնել խմորը։

_Խմորին խառնել դեղձի կամ արքայախնձորի կտորներ, ցանկացած հատապտուղներ և այլ միջուկներ։

_Թխելու տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը, հարթեցնել։

_Թխել 180 աստիճանով մոտ 35 րոպե։

Պատրաստ լինելը ստուգել փայտե չոփիկով։

Ծույլ կարկանդակ

Կարկանդակին ցանել շաքարի փոշի կամ լցնել հալած շոկոլադ։ Կարելի է թթվասերով կամ սերուցքով արագ կրեմ պատրաստել շաքարի փոշիով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սալորով բիսկվիտ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք