Ծույլ մեղրով տորթ. Անուշաբույր, թեթև նրբություն

Ծույլ մեղրով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ծույլ մեղրով տորթի ամենապարզ բաղադրատոմսերից մեկը, որի համար պետք չէ երկար ժամանակ վատնել և յուրաքանչյուր շերտ թխել առանձին։

Մենք պարզապես թխում ենք մի մեծ թխվածքաբլիթ, կտրում շերտերով և քսում ամենանուրբ թթվասերով կրեմով:

Ծույլ մեղրով տորթ

Ծույլ մեղրով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մեղր 180 գր

_Կարագ 160 գր

_Ձու 4 հատ

_Սոդա 1,5 թեյի գդալ

_Աղ մի պտղունց

_Շաքարավազ 180 գր

_Ալյուր 250 գր

Կրեմը պատրաստելու համար 

_Յուղալի թթվասեր մոտ 600 մլ

_Փափուկ պանիր 200 գր

_Շաքարի փոշի 120 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

Ծույլ մեղրով տորթ

Ծույլ մեղրով տորթ

Ծույլ մեղրով տորթ. Պատրաստման եղանակը

_Մեղրը խառնել կարագի հետ, հալեցնել մարմանդ կրակի վրա։

_Լցնել սոդան և արագորեն խառնել, որպեսզի փրփուրը դուրս չգա տարայից:

_Վերցնել կրակից և թողնել սառչի:

_Ձվերը հարել շաքարավազի հետ:

_Երկու զանգվածն էլ խառնել՝ չդադարելով հարիչով հարել։

_Լցնել մաղած ալյուրը և խմորը բահիկով խառնել՝ մինչև հարթվի։

_Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով և լցնել խմորը:

_Թխել 180 աստիճանով մոտ 12 րոպե։

_Տորթը սառեցնել մետաղական ցանցի վրա, եզրերը կտրել, բաժանել շերտերի։

_Թթվասերը խառնել շաքարի փոշու հետ և հարել, մաս-մաս ավելացնել փափուկ պանիրը և հարել կրեմը մինչև փարթամանա:

_Ձևավորել տորթ, շերտերին քսել կրեմ, վրան ցանել մանրացված փշուրներ:

_Տորթը դնել սառնարանը մի քանի ժամով, որպեսզի կայունանա և ներծծվի:

Ծույլ մեղրով տորթ

Ծույլ մեղրով տորթ

Մեղրի բույրն այնքան թանձր կլինի, որ այն չի անհետանա, քանի դեռ չի վերջացել տորթը: Դեսերտը փափուկ և քնքուշ է, այն պարզապես հալչում է բերանում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով տորթ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք