Կաթնաբլիթ. Մոդայիկ Պանքեյքի պարզ բաղադրատոմսը

կաթնաբլիթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաբլիթ. Մոդայիկ պանքեյքի պարզ բաղադրատոմսը, որով կարող եք արագ պատրաստել համեղ բլիթներ: Քնքուշ և եթերային են ստացվում, շատ համեղ բլիթներ են:

Հատկապես վերջերս այս բլիթները շատ տարածված են: Համացանցում նույնիսկ օգտատերերը կիսվում են իրենց պատրաստած պանքեյքերի լուսանկարներով ու բաղադրատոմսերով:

կաթնաբլիթ
Կաթնաբլիթ. Բաղադրությունը

  • 350 մլ կաթ
  • 250 գ ալյուր
  • 3 ձու
  • 4 ճաշի գդալ բուսական յուղ
  • 4 ճաշի գդալ շաքար
  • Մի պտղունց աղ

Կաթնաբլիթ

Կաթնաբլիթ. Պատրաստման եղանակը.

  1. Նախ անհրաժեշտ է կաթը մի փոքր տաքացնել, որ գոլանա:
  2. Այժմ դուք պետք է սպիտակուցներն առանձնացնեք դեղնուցներից և լցրեք դրանք երկու տարբեր ամանի մեջ:
  3. Սկզբում հարել դեղնուցները հարիչով, ավելացնել շաքարավազը և շարունակել հարել: Խառնուրդը պետք է սպիտակի, ապա հարկավոր է դրա մեջ կաթ լցնել: Գոլ կաթը կօգնի որ շաքարն ամբողջությամբ լուծվի:
  4. Հարել խառնուրդը կաթով, մինչեւ փրփուրի ամուր գագաթներ ստացվեն:
  5. Այժմ ալյուրը մաղել խառնուրդի մեջ, այդպես խմորը կդառնա ավելի թեթև և բլիթները շատ ավելի լավ կբարձրանան:
  6. Սկզբում խառնուրդը նրբորեն հարեք, որից հետո ցածր արագությամբ հարել, ընթացքում զգուշորեն ավելացնել բուսական յուղ և շարունակել հարել:
  7. Տապակը դնել նվազագույն ջերմության վրա, որպեսզի տաքանա:
  8. Այժմ եկել է սպիտակուցների ժամանակը: Ավելացնել մի փոքր աղ և ծեծել դանդաղ արագության տակ:
  9. Հարել մինչեւ շատ փարթամ փրփուր ստացվի, հենց այս փրփրուն լինելու շնորհիվ է, որ խմորին չենք ավելացնում փխրեցուցիչ կամ խմորիչ: Սրա շնորհիվ է, որ բլիթները կստացվեն եթերային և հոյակապ:
  10. Զգուշորեն խառնել սպիտակուցները դեղնուցային խմորի մեջ: Խառնել շատ նրբորեն, մինչև միասեռ զանգված ստացվի:
  11. Հոյակապ խմորը պատրաստ է: Այժմ կարող ենք տապակել:
  12. Մի փոքր յուղ լցնել տապակի վրա: Լցնել մի փոքր խմոր, երբ վերևում հայտնվեն օդի փուչիկները, կաթնաբլիթը կարելի է շրջել մյուս կողմ, այն արդեն շագանակագույն կլինի:
  13. Յուրաքանչյուր կողմում բլիթը պետք է տապակվի րոպեից մի փոքր պակաս:
  14. Այսպես պատրաստում ենք կաթնաբլիթները ամբողջ խմորից և դրանք շարում ափսեի վրա, մեկը մյուսի վերևում:

Կաթնաբլիթ

Կաթնաբլիթները պատրաստ են, այժմ կարող եք փորձել:

Պատրաստում ենք Շատ Համեղ Ավանդական Նրբաբլիթներ / Բլինչիկներ / Բլինչիկ ենք Պատրաստում

Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք