Կաթնաշոռային բլիթներ

Կաթնաշոռային բլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռային բլիթներ. Անչափ նուրբ են, եթերային, բերանում հալչող: Կարող եք ուտել հենց այնպես, կամ բացարձակապես ցանկացած լցոնի, քսուքի հետ:

Վստահեցնում ենք, որ դուք պարզապես կհիանաք համից: Բլիթները դրսից փխրուն կեղևով են, իսկ ներսից` քնքուշ ու փափուկ: Ավելի լավ բաղադրատոմս չեք գտնի:

Կաթնաշոռային բլիթներ

Կաթնաշոռային բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կաթնաշոռ 250 գ
  • Ալյուր 200 գ
  • Ձու 1 հատ
  • Շաքար 3 ճաշի գդալ
  • Բուսական յուղ 1 ճաշի գդալ
  • Աղ 1 պտղունց
  • Շաքարի փոշի
  • Ջեմ ՝ ըստ ցանկության
  • Թթվասեր 1 ճաշի գդալ
  • Վանիլային շաքար 1 թեյի գդալ
  • Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Կաթնաշոռային բլիթներ

Կաթնաշոռային բլիթներ. Պատրաստման եղանակը

  1. Ձուն, շաքարը, վանիլինը խառնել, ավելացնել աղ և լցնել բուսական յուղը: Հետո ավելացնել թթվասերը և ամեն ինչ մանրակրկիտ խառնելով հարել:
  2. Կաթնաշոռը լցնել ամանի մեջ և խառնիչով հարել մինչև ջրիկանա: Խառնել ալյուրը և փխրեցուցիչը և լցնել ամանի մեջ: Մանրակրկիտ խառնել ամեն ինչ:
  3. Լցնել մնացած ալյուրը և հունցել հարթ, միատարր խմոր: Խմորը բաժանել 12 հավասար մասերի: Մասերի յուրաքանչյուր կտորից գնդիկ կազմել:
  4. Վերցնել մի փոքր բաժակ կամ խմորեղենի հարմարանք, և յուրաքանչյուր գնդիկի մեջտեղում փոսիկ անել:
  5. Այժմ ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և տեղափոխեք բլիթի խմորները դրա վրա, թեթևակի կաթ քսել բլիթների վրա:
  6. Ջեռոցը տաքացրեք 180 աստիճանով, տապակը դրեք ջեռոցը և 25 րոպե թողեք, որ լավ թխվի:

Կաթնաշոռային բլիթներ

Եթե ցանկանում եք, կարող եք զարդարել շաքարի փոշիով, ցանկության դեպքում ավելացնել նաև ցանկացած միջուկ:

Կաթնաշոռային բլիթները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Մեղրով Շատ համեղ և նրբահամ թխվածքաբլիթներ / Թխվածքաբլիթ պատրաստելու Բաղադրատոմս

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք