Կաթնաշոռային կարկանդակ. Անչափ պարզ և համեղ աղանդեր

Կաթնաշոռային կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նուրբ միջուկով փափուկ ու եթերային Կաթնաշոռային կարկանդակը ստացվում է անչափ քնքուշ ու հաճելի։ Սա թեյի հետ հյուրերին մատուցելու համար իդեալական տարբերակ է։

Ամեն ինչ պատրաստվում է պարզ և արագ, ի դեպ, կաթնաշոռին կարելի է ավելացնել ցանկացած միջուկ։

Կաթնաշոռային կարկանդակ

Կաթնաշոռային կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 80 գր

_Թթվասեր 200 գր

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Ալյուր 180 գր

_Փխրեցուցիչ 10 գր

Միջուկի համար

_Կաթնաշոռ 350 գր

_Շաքարավազ 80 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Ձու 2 հատ

_Սպիտակաձավար 2 ճաշի գդալ

_Ծիրանի չիր կամ այլ լցոն՝ ըստ ճաշակի

Կաթնաշոռային կարկանդակ

Կաթնաշոռային կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ձուն խառնել շաքարավազի հետ և հարել, մինչև փարթամանա:

_Ավելացնել թթվասերն ու բուսայուղը, հարել։

_Ավելացնել մաղած ալյուրը փխրեցուցիչով, շարունակել հարել։

_Միջուկի համար կաթնաշոռը խառնել այլ մթերքների հետ։

Հուշում․ կարող եք ցանկացած յուղայնության կաթնաշոռ վերցնել, հարմար կլինի նաև պատրաստի քաղցր կաթնաշոռային զանգվածը՝ չոր մրգի կտորներով։

_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։

_Խմորի մեջ զգուշորեն դնել միջուկը, ցանկալի է՝ մեջտեղում։

_Լցնել ծիրանի չրի կտորներ կամ տարբեր հատապտուղներ՝ ըստ ձեր ճաշակի։

_Թխել 180 աստիճանով մոտ 40-45 րոպե։

_Թողնել մի փոքր սառչի կաղապարի մեջ, այնուհետև հանել, մետաղական ցանցի վրա դնել, որ ամբողջությամբ սառչի:

Կաթնաշոռային կարկանդակ

Թխվածքը կլինի խոնավ, հյութալի, բուրավետ, եթե ​​կաթնաշոռին ավելացնեք կիտրոնի քերուկ, ապա այն շատ օրիգինալ կստացվի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ առանց ջեռոցի Չիզքեյք

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք