Կաթնաշոռով խաչապուրի. Անչափ փափուկ նախուտեստ

Կաթնաշոռով խաչապուրի ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կաթնաշոռով խաչապուրի. Անչափ փափուկ նախուտեստ

Իմ բաղադրատոմսը տարբերվում է ավանդականից: Կաթնաշոռով խմորն ավելի փխրուն է և թեթև: Խաչապուրիի ձևը նույնն է, միայն ես հում ձու չեմ լցնում լցոնման մեջ: Բայց սուլուգունիի, կաթնաշոռի և թարմ սամիթի խառնուրդը ամառյին համ է հաղորդում խաչապուրիին: Փորձեք հայտնի ուտեստի իմ տարբերակը և համեմատեք բնօրինակի հետ:

կաթնաշոռով խաչապուրի

Կաթնաշոռով խաչապուրի. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Շաքար 1 ճաշի գդալ
  • Ձու 2 հատ
  • Կարագ 180 գ
  • Ցորենի ալյուր 350 գ
  • Կաթնաշոռ 320 գ
  • Սուլուգունի պանիր 230 գ
  • Թթվասեր 4 ճաշի գդալ
  • Սամիթ 1 փունջ

Կաթնաշոռով խաչապուրի

Կաթնաշոռով խաչապուրի

Կաթնաշոռային խաչապուրի. Պատրաստման եղանակը

  1. 250 գ կաթնաշոռը տրորել, դրան ավելացնել փափկեցված կարագ, 1 ձու և ալյուր: Հունցել ճկուն, էլաստիկ խմոր:
  2. Պանիրը քերել խոշոր քերիչով կամ դանակով մանրացնել: Ավելացնել կաթնաշոռ, ձու և նուրբ կտրատած սամիթ: Լավ խառնել այս միջուկը
  3. Խմորը բաժանել 4 հավասար մասերի: Յուրաքանչյուրը գրտնակել շուրջ 28 սմ տրամագծով կլոր շերտով:
  4. Պտտել երկու հակառակ կողմերից խողովակաձև, չհասնելով կենտրոնին: Ամրացնել մյուս երկու կողմերն այնպես, որ նավակի նման լինի:
  5. Նավակները տեղափոխել ջեռոցի տապակի վրա:
  6. Խմորային նավակը լցոնել միջուկով և թխել 25-30 րոպե 200 աստիճանի տակ:

Կաթնաշոռով խաչապուրի

Չարժե սպասել, որ խաչապուրին սառի, նոր միայն համտեսել, որովհետև պանիրը կարող է չորանալ:

Կաթնաշոռով խաչապուրին պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խաչապուրի թավայի մեջ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք