Կաթնաշոռով կարկանդակ. Անկրկնելի նուրբ համեղ թխվածք

Կաթնաշոռով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով կարկանդակի բաղադրատոմսը շատ պարզ է և արագ: Իմանալով բոլոր գաղտնիքներն ու նրբությունները՝ կարող եք իսկապես համեղ խմորեղեն պատրաստել, որը կունենա կատարյալ միջուկ՝ չափավոր փխրուն, նուրբ և հյութալի:

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 350-400 գր

_Շաքարավազ 100 գր

_Կարագ 180 գր

_Թթվասեր 300 գր

_Ձու 1 հատ

_Փխրեցուցիչ 7 գր

_Վանիլին 1 գր

_Աղ մի պտղունց

Լցոնի բաղադրիչներ

_Կաթնաշոռ 500 գր

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 100-150 գր

_Վանիլին 1 գր

_Չամիչ՝ ըստ ճաշակի

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Խմորի համար պետք է վերցնել խորը տարա և մաղել ալյուրը, վրան ավելացնել փափկած կարագը։

_Այնուհետև մի պտղունց աղը, մեկ տուփ վանիլինը և մեկ տուփ փխրեցուցիչը լավ խառնել իրար։

_Մեջտեղում խորշ անել և մեջը լցնել թթվասերը, շաքարավազը և մեկ հարած ձուն։

_Որպես գաղտնիք՝ ավելի լավ է նախ խառնել նոր ավելացված բաղադրիչները, հետո սկսել խառնել նախապես ստացված զանգվածին։

_Խմորը պետք է լինի բավականին պինդ, սառեցնել 15-20 րոպե։

Պատրաստել միջուկը

_Կաթնաշոռը, շաքարավազը, երկու ձուն խառնել, ավելացնել մի քիչ վանիլին, խառնել գդալով կամ ընկղմվող բլենդերով։

_Այժմ խմորն իր ամրության շնորհիվ հեշտությամբ կարելի է քերել խոշոր քերիչով։

_Վերցնել ջեռոցի տապակը, ծածկել յուղաթղթով ու վրան լցնել խմորի մոտ 2/3-ը։

_Գդալով վրան լցնել կաթնաշոռի միջուկը, այն թափանցում է փշուրների արանքով:

_Վրան ցանել մնացած քերած խմորը։

_Կարելի է մի քիչ հատապտուղներ ավելացնել։

_Տապակը 30 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը:

Կաթնաշոռով կարկանդակ

Տեսքն ուղղակի հիասքանչ է, իսկ համը հաստատ չի հիասթափեցնի։ Ստացվում է, որ այնքան էլ դժվար չէ առողջ ու համեղ սնվել միաժամանակ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարակում թխվածք մեր քաղցր մանկությունից

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք