Կաղամբի թթու ձմռան համար. Ձմռանը, բացելով մեկ բանկա, դուք և ձեր հյուրերը պարզապես մատները հետը կուտեք, որովհետև համն ուղղակի անդիմադրելի է:
Կաղամբի թթվի նման բաղադրատոմսը, գոնե մեկ անգամ փորձելով, այն կրկին ու կրկին կպատրաստեք, քանի որ ստացվում է աներևակայելի համեղ, բուրավետ, հյութեղ նախուտեստ:
Կաղամբի թթու. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 5 կգ
_Սոխ 1 կգ
_Գազար 1 կգ
_Բուլղարական պղպեղ 1 կգ
_Շաքար 300 գ
_Աղ 4 ճաշի գդալ
_Քացախ 9% 200 մլ
_Բուսական յուղ 500 մլ
Կաղամբի թթու. Պատրաստման եղանակը
_Սկզբում կտրատել կաղամբը, ապա վերցնել կորեական գազարի քերիչ և մանրացնել գազարը:
_Գազարները լցնել կտրատած կտրատված կաղամբի վրա:
_Կտրեք սոխը կես օղակներով, մանրացնել քաղցր պղպեղը շերտերով: Բոլոր բաղադրիչները լցնել մի ընդհանուր ամանի մեջ:
_Դրանից հետո, շաքարավազը, աղը լցնել մանրացված բանջարեղենի վրա, լցնել քացախ և բուսական յուղը:
_Այժմ ամեն ինչ մանրակրկիտ խառնել՝ տրորելով, վերցնել բանկա, պարտադիր չէ դրանք մանրէազերծել: Բանկաները ամուր սեղմելով լցնել կտրատված կաղամբով, որպեսզի հնարավորինս շատ հյութ առանձնանա:
_Արդեն պատրաստ թթուն կարելի է պահել սառնարանում բավական երկար ժամանակ:
Այս թթուն հիանալի խորտիկ է տարբեր առիթների համար, ստացվում է իսկապես հյութալի, համեղ և անուշաբույր պահածո: Վստահ ենք, որ առանց բացառության բոլորին, դուր կգա այս կաղամբի թթուն:
Կաղամբի թթուն պատրաստ է: Բանկաները շարեք սառը տեղում և վայելեք ամբողջ ձմեռ:
Բարի ախորժակ: