Թեթև և թարմ կաղամբով աղցան լոլիկով և համեղ չորահացերով, որոնք ինքնատիպություն են հաղորդում աղցանին:
Կաղամբով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 300 գր
_Խոզապուխտ 200 գր
_Ձու 2 հատ
_Լոլիկ 3 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Սամիթ, մայոնեզ, աղ՝ ըստ ճաշակի
_Չորահացեր՝ ըստ ճաշակի
Չորահացեր պատրաստելու համար
_Բոքոն 300 գր
_Մանանեխ 2 ճաշի գդալ
_Բուսական յուղով 2 ճաշի գդալ
_Սխտոր 1 պճեղ
_Աղ՝ ըստ ճաշակի
Կաղամբով աղցան. Պատրաստման եղանակը
_Կաղամբը և խոզապուխտը մանր կտրատել:
_Կաղամբին աղ անել և ձեռքերով տրորել, ավելացնել խոզապուխտը և խառնել, մայոնեզով համեմել ըստ ճաշակի։
_Լոլիկը կտրատել խորանարդներով, եթե դրանք չափազանց հյութալի են, թեյի գդալով հանել միջուկը։
_Աղցանին ավելացնել լոլիկն ու մանր կտրատած սամիթը։
_Բոքոնը կտրատել խորանարդներով և չորացնել ջեռոցում։
_Մանանեխը, բուսական յուղը խառնել։
_Չորահացերը համեմել սոուսով։
Կարող եք անմիջապես չորահացերը ավելացնել աղցանի մեջ և մատուցել։ Բայց ավելի լավ է դրանք լցնել առանձին ամանի մեջ և դնել աղցանի կողքին: Այդ դեպքում ամեն մեկն ինքը կորոշի հարաբերակցությունը:
Իսկ երբ ամեն ինչ միանգամից խառնեք, չորահացերը կդառնան փափուկ և կկորցնեն իրենց համը, աղցանն այլևս այդքան հետաքրքիր չի լինի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շքեղ աղցան հատուկ սոուսով