Կաղամբով աղցան. Խրթխրթան պահածո առանց ստերիլիզացման

Կաղամբով աղցան Պահածոներ

Թթու կաղամբի փոխարեն ձմռան համար կաղամբով աղցան պատրաստեք։

Բաղադրատոմսը պարզ է, բայց նախուտեստը շատ ավելի հետաքրքիր է։

Նախուտեստը մնում է խրթխրթան մի ամբողջ տարի, իսկ ժամանակի ընթացքում նրա համը միայն հարստանում է։ Խորհուրդ եմ տալիս փորձել այնքան ժամանակ, մինչև շուկայում երիտասարդ կաղամբը չվերջանա:

Այս ուտեստի համար նախապես պատրաստեք ամանը, որի մեջ բանջարեղենը կխառնեք։ Անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ տարան: Թեև պարտադիր չէ մանրէազերծել, սակայն պետք է սոդայով լվանալ բանկաներն ու կափարիչները։

Բաղադրիչների հավաքածուն կարելի է լրացնել անուշաբույր կանաչիներով կամ սիրած համեմունքներով:

Կաղամբով աղցան
Կաղամբով աղցան. Բաղադրիչներ

_Սպիտակ կաղամբ 5 կգ

_Սոխ 1 կգ

_Բուլղարական պղպեղ 1 կգ

_Գազար 1 կգ

_Աղ 4 ճաշի գդալ

_Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի

_Շաքարավազ 350 գ

_Քացախ 0,5 լ

_Արևածաղկի ձեթ 0,5 լ

Կաղամբով աղցան
Կաղամբով աղցան. Պատրաստման եղանակը

_Հեռացրեք կաղամբի կոթունները։

_Մանր կտրատել կաղամբը։

_Գազարը քերել միջին քերիչով, իսկ սոխը՝ բարակ կիսօղակներով կտրատել։

_Քաղցր պղպեղը մաքրել, կտրատել բարակ շերտերով։

_Պատրաստի բանջարեղենը լցնել ամանի մեջ։ Դրանց վրա ավելացնել աղ և սև աղացած պղպեղ։ Կարող եք ավելացնել չիլի պղպեղ։

Կաղամբով աղցան

_Ավելացնել շաքարավազը, քացախը և ձեթը։

_Զգուշորեն խառնել բանջարեղենը, որպեսզի կաղամբը ժամանակից շուտ չթողնի հյութը։

_Աղցանը դասավորել բանկաների մեջ, սեղմել փայտե թիակով։

_Փակեք բանկաները և իջեցրեք նկուղ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաղամբով աղցան

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք