Կաղամբով ապուր. Կազակների բաղադրատոմսով հագեցնող ուտելիք

Կաղամբով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Համեղ և առողջարար խոզի մսով, կորեկով, կաղամբով ապուրը, ձեզ անպայման դուր կգա։ Իսկ ուժեղ սեռի ներկայացուցիչներն ուղղակի հիացած կմնան:

Կաղամբով ապուր

Կաղամբով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի միս 900 գր

_Խոզի ճարպ 100 գր

_Կարտոֆիլ 500 գր

_Սոխ 3 հատ

_Գազար 200 գր

_Մաղադանոս արմատ 100 գր

_Նեխուր 100 գր

_Թթու կաղամբ 500 գր

_Կորեկ 40 գր

_Սխտոր 1 պճեղ

_Դափնու տերև 1 հատ

_Աղ 1 թեյի գդալ

_Մաղադանոս 20 գր

Կաղամբով ապուր

Կաղամբով ապուր

Կաղամբով ապուր. Պատրաստման եղանակը

_Խոզի միսը դնել ուժեղ կրակի վրա, հավաքել եփվելիս առաջացող փրփուրը, ապա ավելացնել մեկ գլուխ սոխ ու մեկ գազար, կրակն իջեցնել և 1 ժամ եփել կափարիչով ծածկված։

_Միսը կաթսայից հանել։

_Մաղադանոսի արմատը, նեխուրը, մնացած գազարն ու սոխը մանր կտրատել և տապակել խոզի ճարպի կամ կարագի մեջ:

_Կաղամբը լվանալ, քամել ու մարմանդ կրակի վրա շոգեխաշել՝ աստիճանաբար արգանակ ավելացնելով։

_Խոզաճարպը մանր կտրատել և հավանգի մեջ սխտորի հետ միասին տրորել (այսպես լավանում է ապուրի համը։

_Ավելացնել սոխն ու մաղադանոսը և զանգվածը բլենդերով մանրացնել։

_Արգանակի մեջ կարտոֆիլի խորանարդիկները եփել, երբ գրեթե պատրաստ է, ավելացնել  կաղամբը, հատիկեղենն ու բանջարեղենը։

_Եփված միսը կտրատել և երբ կաղամբը գրեթե պատրաստ է, ավելացնել ապուրի մեջ՝ խոզաճարպի, դափնու տերևի և մանր կտրատած կանաչիների հետ միասին։

Կաղամբով ապուր

Բարի ախորժակ:

Տեսանյութ

5 Ապուրի համեղ բաղադրատոմսեր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք