Կաղամբով լցոնած պղպեղի մարինադը ձեր երբևէ համտեսած լավագույն բաղադրատոմսը կլինի: Մեկ անգամ փորձելով նման պահածո, դուք ամեն անգամ կպատրաստեք այն, քանի որ աներևակայելի համեղ է ստացվում:
Ձմռան համար հիանալի խորտիկ, այն սեղանից անհետանում է բառացիորեն մի քանի ակնթարթում, որովհետև շատ, աննկարագրելի համեղ է:
Կաղամբով լցոնած պղպեղի մարինադ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Բուլղարական պղպեղ 3 կգ
_2 գազար
_1 կգ կաղամբ
_1 գլուխ սխտոր
_Կծու պղպեղ՝ ըստ ճաշակի
_Մաղադանոս 1/2 փունջ
Մարինադ 1 լիտր ջրի համար
_Աղ 1 ճաշի գդալ
_Շաքարավազ 150 գ
_Քացախ 9% 150 մլ
_Բուսական յուղ 100 մլ
Կաղամբով լցոնած պղպեղի մարինադ. Պատրաստման եղանակը
_Սկզբի համար կտրել բուլղարական պղպեղի ցողունը, մաքրել սերմերը: Այնուհետև մաքրած պղպեղը մի քանի րոպեով գցել եռացող ջրի մեջ, մի փոքր փափկեն, ապա հանել և թողնել, որ սառչի:
_Այժմ բաղադրիչների նախապատրաստման փուլն է: Կաղամբը մանր կտրատել, լցնել խորը ամանի մեջ, ապա սխտորը մանր կտրատել, գազարը քերել, կծու պղպեղը կտրատել շերտերով, կանաչիները լավ մանրացնել:
_Բոլոր մանրացված մթերքները լցնել խորը ամանի մեջ, հավասար խառնել և պղպեղը սեղմելով լցնել պատրաստի միջուկով: Այժմ պետք է պղպեղը դասավորել բանկաների մեջ:
_Հիմա ժամանակն է պատրաստել մարինադը: Դրա համար ջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղ, շաքար, դնել վառարանի վրա, հենց եռա, լցնել քացախը և բուսական յուղը, թող նորից եռա:
_Լցնել դեռ տաք մարինադը բանկաների մեջ, ծածկել կափարիչներով և դնել ստերիլիզացման: Կաթսայի մեջ սրբիչ փռել, ջուր լցնել մինչև բանկաների ուսերը: Մանրէազերծել ջրի եռման պահից սկսած 25 րոպե: Հետո փակել կափարիչներով:
Կաղամբով լցոնած պղպեղի մարինադը պատրաստ է:
Բարի ախորժակ: