Կաղամբով ջեռեփուկ շատ հեշտությամբ կպատրաստեք։ Մանավանդ, որ դրա համար պետք են շատ մատչելի բաղադրիչներ: Միայն անհրաժեշտ է ճիշտ քանակությամբ բաղադրիչները դնել ջեռոցի տապակի վրա և դնել ջեռոցը։
Ֆրանսիացի խոհարարների փորձերի շնորհիվ ջեռեփուկը դարձել է մեծ քանակությամբ մթերքներով ուտեստ։ Այսինքն՝ ձուկը, խոզի միսը, տավարի միսը, բանջարեղենը և նույնիսկ մրգերը կարող եք միասին թխել։
Կաղամբով ջեռեփուկ. Բաղադրիչներ
_կաղամբ — 600 գ
_մոցարելլա պանիր — 100 գ
_սոխ — 1 գլուխ
_օրեգանո — 1 թեյի գդալ
_գազար — 2 հատ
_աղացած սև պղպեղ — ½ թեյի գդալ
_մաղադանոս — 2 ճյուղ
_աղ — 1 թեյի գդալ
_ձու — 4 հատ
_փխրեցուցիչ — 1 թեյի գդալ
_ալյուր — 4 ճաշի գդալ
_ձիթապտղի յուղ — 2 ճաշի գդալ
_կաթ — 50 մլ
Կաղամբով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
_Կաղամբը պետք է մանր կտրատել, տեղափոխել առանձին ամանի մեջ։
_Մաքրած գազարը խոշոր քերիչով քերել, լցնել կաղամբի վրա։
_Սոխը պետք է կտրատել փոքր խորանարդիկներով՝ լցնել մնացած բանջարեղենի վրա։
_Մաղադանոսը մանր կտրատել, ավելացնել սոխի, կաղամբի և գազարի խառնուրդին։
_Ձվերը կոտրել առանձին ամանի մեջ և հարել մինչև հարթ լինի:
_Ձվի խառնուրդի մեջ լցնել օրեգանոն, աղացած սև պղպեղը, աղը, ավելացնել կաթը և ձիթապտղի յուղը:
_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, մաղել ձվի զանգվածի մեջ։
_Ստացված խմորը հարել և լցնել բանջարեղենի զանգվածի մեջ, մանրակրկիտ խառնել։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, բուսական զանգվածը հավասարաչափ տարածել մակերեսին։
_Կաղամբով զանգվածը թխել 180 աստիճանով մոտ կես ժամ։
_Այդ պահին պանիրը կարելի է մանր քերել, թխելուց հետո ցանել ջեռեփուկի վրա։
_Այնուհետև ուտեստը դնել ջեռոցում 5 րոպե, որպեսզի պանիրը հալվի։
Դուք կարող եք առանց պանրի պատրաստել ու առավել մատչելի դարձնել ջեռեփուկը: Այս ուտեստը կօգնի ձեզ մի փոքր փոփոխել սովորական սննդակարգը։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Անկրկնելի համով կաղամբով աղցան