Համեղ կանաչ աջիկա Զմրուխտ. Սա ոչ թե աջիկա է, այլ իսկական գանձ

կանաչ աջիկա Պահածոներ

Ձմռան համար պատրաստվող պահածոների շարքում իր ուրույն տեղը կունենա համեղ կանաչ աջիկան: Առաջարկում ենք պատրաստել այս հաճելի սոուսը:

Ես Զմրուխտ աջիկան պատրաստում եմ կանաչ պղպեղից: Ստացվում է շատ գեղեցիկ և օրիգինալ սոուս, որը հիանալի համադրվում է մի շարք ուտեստների հետ:

կանաչ աջիկա

Համեղ կանաչ աջիկա Զմրուխտ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Բուլղարական կանաչ պղպեղ, 1,5 կգ (մաքրած)

_Սխտոր 3 գլուխ

_Կծու պղպեղ 2 հատ

_Շաքար 100 գ

_Աղ 2 ճաշի գդալ

_Գինու քացախ 9% 50 մլ

կանաչ աջիկա

Համեղ կանաչ աջիկա Զմրուխտ. Պատրաստման եղանակը

_Կտրել պղպեղը կտորներով և մանրացնել մսաղացով կամ բլենդերով:

_Կտրատել նաև կծու պղպեղը կտորներով, մաքրել սխտորը: Դրանք նույնպես մանրացնել բլենդերով:

_Խառնել բոլոր բանջարեղենները, ավելացնել աղ, շաքար, քացախ և խառնել: Թողնել ամանը սեղանին մնա 25 րոպե, այդ ընթացքում պետք է երբեմն խառնել:

_Սոուսը լցնել մաքուր և չոր բանկաների մեջ: Ամուր փակել բանկաները կափարիչներով և դնել սառնարան՝ պահելու համար:

Դուք կարող եք բանկաները դնել սառը նկուղում, ցուրտ տեղում սոուսը երկար ժամանակ կպահվի:

կանաչ աջիկա

Նման կերպ պատրաստված աջիկան առանձնանում է վիտամինների հարուստ պարունակությամբ, քանի որ զանգվածը չի ենթարկվում ջերմային մշակման և պահպանվում են բոլոր օգտակար նյութերը:

Սոուսը հարմար է մսի եւ ձկան ուտեստների համար, շատ անուշաբույր է եւ համեղ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ սոուս մսային ուտեստների համար

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք