Կանաչ լոլիկի թթու. Մարինացված բանջարեղեն՝ խրթխրթան խորտիկ

Կանաչ լոլիկի թթու Պահածոներ

Կանաչ լոլիկի թթու. Տակառում թթվեցրածի համով այս լոլիկների համը հաստատ չեք շփոթի  այլ բաղադրատոմսերի հետ:

Կանաչ լոլիկը ստացվում է քաղցր և թթու, խրթխրթան, բուրավետ, դրանք ավելի շատ հիշեցնում են թթու բանջարեղենը, քան այլ բաղադրատոմսերով պատրաստված լոլիկի պահածոները:

Կանաչ լոլիկի թթու

Կանաչ լոլիկի թթու. Անհրաժեշտ բաղադրիչները

_ կանաչ լոլիկ

_ կանաչիներ պահածոներ պատրաստելու համար

_ համեմունքներ

_ սխտոր

Կանաչ լոլիկի թթու

Կանաչ լոլիկի թթու. Պատրաստման եղանակը

_ Պլաստիկ դույլի մեջ լցնել կանաչիները՝ սամիթի հովանոցներ, հաղարջի և կեռասի տերևներ, դափնու տերև, կծու պղպեղի կտորներ, սխտոր, պղպեղի հատիկներ և բուրավետ պղպեղ, համեմի և մանանեխի սերմեր, նեխուր։ Դրեք ամեն ինչ ձեր ցանկությամբ, ինչպես սովորաբար անում եք լոլիկի պահածոյացման ժամանակ:

_ Դույլի մեջ շարեկ լոլիկը։

_ Աղաջրի համար վերցնել 1լ ջրին 3,5 ճաշի գդալ աղ: Հաշվարկել աղի քանակը՝ ելնելով ձեզ անհրաժեշտ ջրի քանակից:

_ Լցնել աղաջուրը, վրան դնել ծանրոց և ծածկել կափարիչով:

_ 2 շաբաթ թողնել տաք սենյակում, որ խմորվի։

_ Երկու շաբաթ անց արդեն պատրաստված, շատ համեղ լոլիկները կարող եք փորձել և վերադասավորել նկուղում պահեստավորման համար, որտեղ դրանք երկար ժամանակ կպահվեն։

Կանաչ լոլիկի թթու

Միանգամից մի քանի դույլ պատրաստեք և հաստատ չեք զղջա, որ ժամանակ եք ծախսել այս նախուտեստը պատրաստելու համար։

Հարմար է ոչ միայն կանաչ լոլիկը, գլխավորն այն է, որ դրանք լինեն ամուր ու անվնաս։

Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք