Կարամելացված խնձորով կարկանդակ. Թեյի լավագույն հյուրասիրություն
Սա խնձորով լավագույն թխվածքն է որ ես երբևէ փորձել եմ: Հյութալի միջուկը ներծծվում է փխրուն շերտերին, իսկ կարամելը քաղցրություն է հաղորդում կարկանդակին:
Սերուցքային շաքարազանգվածին մի քիչ աղ եմ ավելացրել և հրաշալի արդյունք ստացել:
Содержание
Կարամելացված խնձորով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Ցորենի ալյուր 300 գ
- Կարագ 210 գ
- Ջուր 3 ճաշի գդալ
- Կիտրոնի հյութ 1.5 ճաշի գդալ
- Ձվի դեղնուց 2 հատ
- Փխրեցուցիչ 0.5 թեյի գդալ
- Շաքար 300-330 գ
- Խնձոր 6-7 հատ
- Սերուցք 200 մլ
- Դարչին 1 թեյի գդալ
- Աղ 0.5-1 թեյի գդալ
Կարամելացված խնձորով կարկանդակ. Պատրաստման եղանակը
- Դեղնուցներն առանձնացնել սպիտակներից: Սառը ջուրը խառնել կիտրոնի հյութի հետ:
- 150 գ սառեցրած կարագը քերել մաղած ալյուրի մեջ, ձեռքերով տրորել մինչև փշրանքներ ստացվի:
- Լցնել փխրեցուցիչը, 3 ճաշի գդալ շաքարավազ և 1/3 թեյի գդալ աղ, խառնել:
- Ավելացնել դեղնուցներն ու կիտրոնի ջուրը, հունցել առաձգական և մի փոքր կպչուն խմոր, փաթեթավորել պլաստիկե թաղանթով և դնել սառնարանը 30 րոպե:
- Մաքրել խնձորներն ու, կտրել խորանարդներով: Տաքացնել տապակը 30 գ կարագով, ավելացնել 2-3 ճաշի գդալ շաքարավազ և դարչին:
- Լցնել խնձորները, խառնել և :ծածկել: Եփել այնքան ժամանակ, մինչև խնձորը փափկի, 3-4 րոպե
- Դրանից հետո հանել կափարիչը և եփել մինչև հեղուկը գոլորշիանա: Թողնել սառի:
- Խմորը բաժանել երկու մասի, որոնցից մեկը պետք է լինի զանգվածի 2/3-ը: Ավելի մեծ կտորը գրտնակել շրջանաձև և դնել 24 սմ չափսով ամանի մեջ:
- Ձևավորել կողմերը: Լցնել միջուկը և վերևից ծածկել խմորի երկրորդ շերտով: Թողնել 1 սմ բարձրության կողմերի եզրերին:
- Կարկանդակը թխել 45 րոպե 180 աստիճանով:
- Կարկանդակը պատրաստ լինելուց 10 րոպե առաջ սկսել պատրաստել կարամելը: Կաթսայի մեջ լցնել 200 գ շաքարավազ և հալեցնել: Երբ շաքարավազը սկսում է հալվել, խառնել այն այնպես, որ չվառվի:
- Տաքացնել սերուցքը (20-30%), բայց մի չեռացնել: Վերցնել կրակից և ավելացնել հալված շաքարը: Ավելացնել 30 գ կարագ և աղ ըստ ցանկության:
Պատրաստի կարկանդակի վրա անմիջապես լցնել տաք կարամելը: որ ամբողջովին սառչի, որպեսզի վերին շերտը պնդանա: Այս կարկանդակը կարող է հեշտությամբ փոխարինել ծննդյան տորթին: Հավատացեք ինձ, հյուրերն ուրախ կլինեն:
Կարամելացված խնձորով կարկանդակը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Մրջնաբույն