Այսպիսի կարտոֆիլային նրբաբլիթները մատչելի բաղադրատոմսով են՝ բանջարեղենի միջուկով և ձվով: Սրանք ամենահամեղներից և հագեցնողներից են:
Կարտոֆիլային նրբաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Շաքար 0,5 թեյի գդալ
_Աղ 0,5 թեյի գդալ
_Չոր սխտոր 0,5 թեյի գդալ
_Կաթ 300 մլ
_Ալյուր 120 գր
_Հում քերած կարտոֆիլ 300 գր
_Սամիթ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
Միջուկը պատրաստելու համար
_Խաշած ձու 5 հատ
_Սոխ 1 հատ
_Գազար 1 հատ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի
Կարտոֆիլային նրբաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Ձուն հարել աղով, շաքարով և չոր սխտորով, ավելացնել կաթը, հարել։
_Քերել կարտոֆիլը միջին քերիչով և խառնել կաթնային զանգվածի հետ մինչև հարթ լինի։
_Ավելացնել ալյուրը, շարունակել խառնել։
_Սամիթը կտրատել և ավելացնել խմորին, խառնել։
_Բլիթները սովորականի պես տապակել՝ տապակին յուղ քսելով։
_Միջուկի համար սոխի հետ շոգեխաշել գազարը և խառնել քերած ձվի, աղի և պղպեղի հետ, ավելացնել կանաչիները։
_Յուրաքանչյուր նրբաբլիթի վրա քսել միջուկը և փաթաթել։
_Տապակել կարագով տապակի մեջ։
Բլիթները մատուցում եմ թթվասերով, դրանք շատ փափուկ են, նուրբ, հյուսվածքով հաճելի և հագեցնող։ Կարող եք ընտրել ամենատարբեր միջուկներ:
Այս նրբաբլիթի խմորը հիանալի համադրվում է սոխով և գազարով տապակած սնկի, լյարդի և բանջարեղենի, տապակած աղացած մսի հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պատրաստում ենք շատ համեղ ավանդական նրբաբլիթներ