Կարտոֆիլի կոլոլակ. Այս բաղադրատոմսը հմուտ խոհարարուհու կախարդական փայտիկ է 

Կարտոֆիլի կոլոլակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլի կոլոլակ. Այս բաղադրատոմսը հմուտ խոհարարուհու կախարդական փայտիկ է

Ես նրանցից չեմ, ովքեր սնունդը դեն են նետում: Այո, պատահում է, որ մենք ժամանակ չունենք հացն ուտելու, և այն հնանում է: Բայց դա պատճառ չէ անմիջապես մթերքը թափելու համար: Նման դեպքերում ես քերում եմ այն ​​և օգտագործում ​​որպես չորահացի փշրանքներ:

Երբեմն մնում է ոչ միայն հացը այլ ասեն կարտոֆիլը խաշած կամ տրորած պյուրեի տեսքով: Նման դեպքում կարող ենք պատրաստել բանջարեղենով համեղ կոլոլակներ:

Այնպես որ, այս արագ խորտիկը պատրաստելու համար կարող եք օգտագործել երեկվա կարտոֆիլը: Ընթրիքին չե՞ք սպառել կողմնակի ուտեստը: Դա այլևս խնդիր չէ: Պանրով ​​կարտոֆիլի գնդիկներն աներևակայելի համեղ են: Ծանոթացեք բաղադրատոմսին:

Կարտոֆիլի կոլոլակ

Կարտոֆիլի կոլոլակ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կարտոֆիլ 700 գ
  • Կանաչի 40 գ
  • Ձու 1 հատ
  • Բոքոն 3 հատ
  • Կոշտ պանիր 120 գ
  • Ցորենի ալյուր 70 գ
  • Աղ` ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
  • Արևածաղկի ձեթ

Կարտոֆիլի կոլոլակ

Կարտոֆիլի կոլոլակ. Պատրաստման եղանակը

  1. Չորացած հացաբուլկիները քերիչով քերել և մաղել մաղով:
  2. Կարտոֆիլը եփել և պատառաքաղով տրորեք: Ավելացնել աղ, պղպեղ, մանրացված կանաչիներ և խառնել:
  3. Կարտոֆիլի մի փոքր զանգված վերցնել, բացել այն ձեռքի ափի մեջ: Դնել մի փոքրիկ պանրի խորանարդ կենտրոնում և կարտոֆիլը ափերով գնդիկ սարքել:
  4. Ձուն հարել 30 մլ ջրի հետ: Յուրաքանչյուր գնդիկ նախ ընկղմեք ալյուրի մեջ, ապա ձվի խառնուրդի մեջ, վերջում՝ պաքսիմատի մեջ: Գնդիկները տապակել բուսական յուղի մեջ մոտ 5 րոպե:

Կարող եք կարտոֆիլի գնդիկներ պատրաստել կանաչիներով: Ես սովորաբար օգտագործում եմ դրանք ըստ սեզոնի:

Կարտոֆիլի կոլոլակ

Ուտեստը սեղանին կարելի է տարբեր սոուսներով մատուցել՝ սխտորով, կետչուպով, քաղցր-թթու կամ պանրային:

Կարտոֆիլի կոլոլակը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Կարտոֆիլի պատրաստման համեղ տարբերակ

Խնդրում ենք Գնահատեք