Կարտոֆիլով կոլոլակներ. Անուշաբույր և գունեղ ջեռեփուկ

Կարտոֆիլով կոլոլակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Նուրբ և շատ հյութալի կոլոլակները նույնքան համեղ ու բուրավետ են ստացվում, որքան անմոռանալի կարտոֆիլով կոլոլակները և դրանք պատրաստվում են շատ պարզ և հեշտ։

Կարտոֆիլով կոլոլակներ

Կարտոֆիլով կոլոլակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած միս 500 գր

_Կծու կանաչ պղպեղ, սոխ՝ ըստ ճաշակի

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Ձու 2 հատ

_Ալյուր 2 ճաշի գդալ

_Սխտոր 3 պճեղ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Պանիր 150 գր

_Տոմատի սոուս՝ ըստ ճաշակի

_Ուրց, օրեգանո՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով կոլոլակներ

Կարտոֆիլով կոլոլակներ

Կարտոֆիլով կոլոլակներ. Պատրաստման  եղանակը

_Աղացած միսը խառնել մանր կտրատած կանաչիների, կանաչ սոխի, քերած սոխի, ալյուրի, աղի, պղպեղի և տարբեր համեմունքների՝ ըստ ճաշակի, քերած սխտոր և ձու, բուսական յուղ:

_Սկզբում զանգվածը լավ հունցել, ապա մի քանի րոպե հարել։

_Ձևամանը քսել բուսական յուղով։

_Կոլոլակներ ձևավորել և դնել կաղապարի մեջ:

_Յուրաքանչյուրի մեջտեղում ճաշի գդալով փոսիկ անել և դնել կարտոֆիլով գնդիկները (կարտոֆիլի պյուրեն խառնել քերած պանրով, մի կտոր կարագով, սամիթով և ձեր նախընտրած այլ հավելումներով):

_Տոմատի մածուկը նոսրացնել ջրով և ավելացնել անուշաբույր կանաչիներ, աղ անել, սոուսը լցնել կոլոլակների վրա, վրան ցանել քերած պանիր:

_Թխել 180 աստիճանով մոտ 10-15 րոպե։

Կարտոֆիլով կոլոլակներ

Կարտոֆիլով կոլոլակներ

Այս ուտեստը ձեզ անշուշտ դուր կգա, և այն կարելի է մատուցել ցանկացած կողմնակի ուտեստի հետ: Օրինակ՝ խաշած բրնձով, որի վրա կարելի լցնել կոլոլակների սոուսը:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած կարտոֆիլ ջեռոցում

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք