Կարտոֆիլով կոտլետներ. Ամենահամեղ ուտեստը, որը ձեզ հաճելիորեն կհագեցնի 

Կարտոֆիլով կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով կոտլետներ. Ամենահամեղ ուտեստը, որը ձեզ հաճելիորեն կհագեցնի

Այսօր մենք կպատրաստենք ամենահամեղ կարտոֆիլով ուտեստը: Այսպես դուք հաստատ դեռ չեք պատրաստել կարտոֆիլը, և իհարկե այս ուտեստը հասարակ չեք կարող անվանել: Համեղ է, փորձեք!

Կարտոֆիլով կոտլետներ

Կարտոֆիլով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • 1 կգ կարտոֆիլ
  • 100 գրամ պանիր
  • կանաչիներ, աղ և պղպեղ` ըստ ճաշակի

Խմորի համար

  • 2 ձու
  • աղ
  • թթվասեր 100 գրամ
  • 3-4 ճաշի գդալ ալյուր

Կարտոֆիլով կոտլետներ

Կարտոֆիլով կոտլետներ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Կարտոֆիլը եփել և տրորել:
  2. Պանիրը քերել և ավելացնել կարտոֆիլին: Ավելացնել կտրատած կանաչիներ՝ ըստ ճաշակի, համեմել աղով և պղպեղով, խառնել:
  3. Ձեռքերը յուղեք բուսական յուղով և կազմեք փոքրիկ կլոր կոլոլակ, շարել դրանք խոհանոցային տախտակի վրա: Այս կարտոֆիլով կոլոլակները կոտլետները պետք է թաթախենք հատուկ պատրաստվող խմորե սոուսի մեջ
  4. Պատրաստեք խմորը. Հարել ձվերը, աղ անել և թթվասեր ավելացնել դրանց վրա: Այժմ ալյուր ավելացրեք՝ խմոր պատրաստելու համար:
  5. Կարտոֆիլով կոլոլակը դնել խմորի մեջ, բոլորն կողմերից թաթախել դրանով, պատառաքաղով հանել և դնել տաքացրած բուսայուղով տապակի մեջ: Դա արեք բոլոր կոլոլակների հետ:
  6. Տապակել կոլոլակները մինչ ոսկե դարչնագույնը, այնուհետև շրջել մյուս կողմով:
  7. Ավելորդ յուղը հեռացնելու համար կարտոֆիլով կոտլետները հանեք ցանցկեն գդալով:

Կարտոֆիլով կոտլետներ

Կոտլետները պատրաստ են, դրանք կարող եք մատուցել ցանկացած սոուսով կամ պարզապես թթվասերով:

Լավ ախորժակ բոլորին:

Տեսանյութ

Տապակած կարտոֆիլ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք