Կարտոֆիլով կրեմ ապուր. Արագ պատրաստվող տաք ու հագեցնող կերակուր

Կարտոֆիլով կրեմ ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Կարտոֆիլով կրեմ ապուրը նախ և առաջ հաճելի է մթերքների համեստ ցուցակով, հաճելի թավշյա հյուսվածքով, հետաքրքիր բույրով և նուրբ համով: Հյուսվածքները հավասարակշռելու համար մենք հիմքում բանջարեղենի արգանակ վերցրեցինք, բայց կարող եք նաև կարտոֆիլով ապուրը պատրաստել ջրով և ավելացնել ավելի շատ չորահաց:

Մեզանից յուրաքանչյուրի մոտ լինում են պահեր, երբ ցանկանում է ինչ-որ տաք ու հագեցնող բան ուտել, բայց խոհանոցի գործերի համար ժամանակը քիչ է: Այդ դեպքերի համար կա կրեմ ապուրի բաղադրատոմս, որը պատրաստելը ձեզանից 25 րոպեից ավել չի պահանջի:

Կարտոֆիլով կրեմ ապուր

Կարտոֆիլով կրեմ ապուր. Անհրաժեշտ բաղադրությունը

_Հաց 3 կտոր

_Սոխ 1 հատ

_Կարագ 1 ճաշի գդալ

_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

_Կարտոֆիլ 500 գր

_Բանջարեղենային արգանակ 1,2 լ

_Դափնու տերև 1 հատ

_Սխտոր 1 պճեղ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ` ըստ ճաշակի

_Սերուցք՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով կրեմ ապուր

Կարտոֆիլով կրեմ ապուր. Պատրաստման եղանակը

_Հացը կտրել փոքր խորանարդներով և 15 րոպե չորացնել տապակի վրա 160 աստիճան տաքացրած ջեռոցում: Պարբերաբար խառնեք չորահացերը բահիկով, որպեսզի չայրվեն: Կարող եք տապակել հացի խորանարդները չոր թավայի մեջ, մինչև փխրուն դառնան:

_Կտրատել սոխը և սխտորը և տապակել կարագով՝ հաստ պատերով կաթսայի մեջ:

_Մաքրած կարտոֆիլը կտրել խորանարդներով, լցնել սոխի և սխտորի վրա և միջին կրակի վրա 4-5 րոպե տապակել, տաք ջուր կամ արգանակ լցնել բանջարեղենի վրա, ավելացնել աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի և դափնու տերև:

_Եռացնելուց հետո եփել բանջարեղենը կափարիչով ծածկված, միջին ջերմության վրա՝ 15 րոպե:

_Երբ կարտոֆիլը փափկի, հանել դափնու տերևը և ձեռքի բլենդերով խյուսի վերածել բանջարեղենը:

_Լցնել սերուցքը, խառնել և եփել ևս 2 րոպե: Ապուրի թանձրությունը կարգավորեք ձեր ճաշակով՝ ավելացնելով ավելի շատ ջուր կամ արգանակ:

Կարտոֆիլով կրեմ ապուր

Կարտոֆիլով կրեմ ապուրը լցնել ամանների մեջ, վրան ցանել չորահացեր և թարմ կանաչիներ: Այս պարզ և հաճելի ուտեստը կարելի է լրացնել տապակած սնկով, խոզապուխտով, պանիրով ​​կամ տապակած սոխով: Կստացվի շատ համեղ և հագեցնող կերակուր:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով կրեմ ապուր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք