Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով. Շատ համեղ, պարզ ու արագ նախաճաշ

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով. Շատ համեղ, պարզ ու արագ նախաճաշ

Որքա՞ն համեղ կարող եք պատրաստել հասարակ բաղադրիչներով պարզ տնական տապակի մեջ: Մեր ամբողջ ընտանիքը սիրում է բլիթներ, նրբաբլիթներ, շոռակարկանդակներ, որոնք առավոտյան թեթև նախաճաշի իդեալական տարբերակ են: Վերջերս մտքովս անցավ, իսկ ինչ կլինի, եթե համատեղեմ մի քանի բաղադրատոմս:

Ես խմորիչով խմոր պատրաստեցի և սկսեցի կարտոֆիլը քերել: Այնուհետև խառնեցի բոլոր բաղադրիչները, խմորը պատրաստ լինելուց հետո սկսեցի թխել կարտոֆիլի նրբաբլիթները: Նրբաբլիթները պատրաստ էին 20 րոպեում: Իմ ընտանիքը հավանեց այս գաղափարը:

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կաթ 200 մլ
  • Խմորիչ 20 գ
  • Կարտոֆիլ 250 գր
  • Ցորենի ալյուր 250 գ
  • Շաքար 1 թեյի գդալ
  • Աղ 2 թեյի գդալ
  • Ձու 2 հատ
  • Արևածաղկի ձեթ

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով. Պատրաստման եղանակը

  1. Կենդանի խմորիչը տաք կաթի մեջ լուծել շաքարով: Թող մնա մի որոշ ժամանակ:
  2. Կարտոֆիլը մաքրել կեղևից և մանր քերել կամ բլենդերով մանրացնել: Ավելացնել ալյուր, ձու, աղ, լուծած խմորիչը:
  3. Խմորը հունցել և դնել մեկ ժամ տաք տեղում: Այս ընթացքում խառնուրդը մի քանի անգամ խառնել:
  4. Տապակի մեջ տաքացնել բուսական յուղը և կարտոֆիլով նրբաբլիթները տապակել երկու կողմերից` մինչև կարմրի:

Կարտոֆիլով նրբաբլիթներ խմորիչով

Խմորիչով կարտոֆիլի նրբաբլիթները կարելի է ուտել առանձին թթվասերով կամ հացի փոխարեն մատուցել ապուրի և այլ ուտեստների հետ: Ավելի կծու համիի համար խմորին ավելացնել մի քանի պճեղ սխտոր:

Բարի ախորժակ!

Տեսանյութ

Փքուն ալադիներ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք