Կեքս Մաֆիններ առանց ձվի և կաթնամթերքի

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր թխելու ենք կեքս մաֆիններ շատ յուրահատուկ, մատչելի և համեղ բաղադրատոմսով։ Թխելու ենք  Մաֆիններ առանց ձվի և կաթնամթերքի։ Փոքրիկներին ուրախացնելու արագ և հեշտ միջոց։

Կեքս Մաֆիններ առանց ձվի և կաթնամթերքի

Կեքս Մաֆիններ Բաղադրիչներ

_Ալյուր — 200 գր․

_Կակաո — 50 գր․

_Սոդա — 0,5 թ․ գդ․

_Վանիլ — 0,5 թ․ գդ․

_Աղ — մեկ պտղունց

_Ձեթ — 150 գր

_Ջուր — 150 գր

_Նարինջ — 0,5 հատ

Կեքս Մաֆիններ Քայլ առ քայլ

_Նախ փոշի բաղադրիչները

_200 գրամ ալյուրի վրա պետք է լցնենք 50 գրամ կակաոյի փոշի

_Կես թեյի գդալ սոդա նոսր չափով ավելացնենք

_Կես թեյի գդալ վանիլին

_Մի փոքր աղ

_Մաղենք փոշի զանգվածը խառնենք մի փոքր

_Այժմ խմորի հեղուկ հատվածը

Շոկոլադով և սուրճով կրեմ

_100 գրամ ձեթի մեջ պետք է քամենք կես նարինջ, կարելի է և մեկ ամբողջական նարինջ քամել կամ կիտրոն թեթև և հաճելի թթվաշություն տալու համար մեր կեքս Մաֆիններին

_Խառնելով լցնենք այն տարայի մեջ

_Գոլ ջուր ենք ավելացնելու 150 գրամ

_Շաքարավազ 150 գրամ էլ կավելացնենք

_Եվ խառնենք հարիչով

_Պետք է ստացվի այսպիսի փափուկ ծորուն խմոր

_Կեքս ի հատուկ տարաների մեջ կթխենք ամեն դեպքում ձեթոտենք, որ հեշտ դուրս գան մեր կեքսերը:

_Խմորը լցնենք յուրաքանչյուրի մեջ կիսով չափ

_Ջեռոցում կամ պետք է թխենք 15-20 րոպե 160-180 աստիճանում:

Կեքս Մաֆիններ առանց ձվի և կաթնամթերքի

_Արդեն զարդարում ենք ըստ ցանկության շաքարի փոշով կամ հալած շոկոլադի թելիկներով

_Կարծում եմ երեխաները շատ կուրախանան այսպիսի կեքս մաֆիններով իրենց օրն ու նախաճաշը սկսելով

Դե ինչ բարի ախորժակ։

Կեքս Շոկոլադե Մաֆիններ տեսանյութ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք