Ողջույն այսօր պատրաստելու ենք Կըրծ՝ յուրահատուկ համեղ խմորամսային ուտեստ Նախիջևանի հայերի ազգային տեղային խոհանոցից։ Մսի կարևորագույն բաղադրիչը ձեզ կզարմացնի, իսկ համտեսելուց հետո՝ նաև կհիացնի։
Содержание
Խմորամսային ուտեստ Բաղադրիչներ
Միջուկ
- Տավարի փափկամիս — 1 կգ․
- Սոխ — 2 մեծ գլուխ
- Համեմ 1 փունջ
- Կարագ — 150 գրամ
- Հոնի կտահան չիր
Խմոր
- Ալյուր — 1 կիլոգրամ
- Աղ — 1 թ․ գդալ
- Գոլ ջուր — 1 լիտր
- Ձիթայուղ
Կըրծ Պատրաստման եղանակը
- Տավարի փափկամիսը լվանում ենք, մաքրում ենք նաև 2 գլուխ սոխ
- Միասին պետք է աղանք միսն ու սոխը
- Գազօջախի վրա կաթսա ենք դնում, ձիթայուղ լցնում, մի փոքր այն տաքանալուց հետո ավելացնում ենք աղացած միսն ու սոխը միաժամանակ և սկսում ենք տապակել
- Մի փոքր տապակելուց հետո ավեaլցնում ենք մեկ բաժակ ջուր և պարբերաբար խառնելով եփում այնքան մինչև ջուրը ամբողջությամբ քաշի
- Աղ ենք անում ըստ ձեր քիմքի
- Ավելացնում ենք կարագ 150 գրամ
- Մեկ կապ համեմը հնարավորինս մանր կտրատած ավելացնում ենք
- Մի բուռ չորացրած ռեհան ենք փշրում
- Վերջում ավելացնում ենք կտահան հոնի չիր, սա այս հետաքրքիր ուտեստի միջուկի յուրահատուկ բաղադրիչն է, որը պարտադիր, այն յուրահատուկ համեղ թթվաշություն է փոխանցում ուտեստին
- Խառնում ենք և անջատում կրակը
- Մինչ կսառի միջուկը մենք կհասցնենք պատրաստել խմորը
- Վերցնելու ենք մեկ կիլոգրամ մաղած ալյուր
- Ավելացնելու ենք 1 թեյի գդալ աղ
- Մեկ լիտր գոլ ջուր, ջուրը կավելացնենք քիչ-քիչ հունցելու ընթացքում
- Ստացվում է հաճելի պնդության խմոր, որը մի փոքր հարկավոր է հունցել ձեռքերով
- Այժմ մի նրբություն գաղտնիք․ եթե մեկ բուռ ձիթայուղով խմորի գունդը պատեք, այն շատ ավելի փափուկ և նուրբ խմոր կստացվի և այլևս չի կպչի
- Խմորը բաժանում ենք 4 գնդի դրանք պատում կերակրի թաղանթով և դնում ենք կողքի 30-40 րոպե հանգստանալու
- Միառժամանակ անց արդեն բացում ենք գունդը հնարավորինս բարակ, որքան կկարողանաք, այդ բարակությունն է որոշում ուտեստի նրբությունը
- Եթե ձեռքի տակ չունեք խոհարակական շրջանակ, տվյալ դեպքում ինձ նման, կարող եք վերցնել հարմար շրջանակաձև փական և բաժանել խմորը շրջանակաների
- Յուրաքանչյուր շրջանակը պետք է լցոնենք մեր խճողակով, որն արդեն սառել է և մեզ է սպասում
- Խմորից շրջանակները պետք է կիսալուսնաձև ծալենք, եզրերը կարենք մատներով, և ապա ձեռքի վարժ շարժումներով լրացուցիչ ամրացնենք գեղեցկություն և առավել կպչունություն հաղորդելով մեր ուտեստին
- Այս ուտեստը միգուցե շատ նման է պիլմենի+խինկալի խառնուրդին, բայց համով փաստացի ոչ այն է, ոչ էլ այն
- Սա մի յուրահատուկ թթվաշ, հյութեղ ջրալի խմորամսային ուտեստ է, որը միայն համտեսելուց հետո կկարողանաք գնահատել իրավմամբ
- Այժմ պետք է խաշենք եռացող ջրում, որին մեկ թեյի գդալ աղ պետք է ավելացնել
- Զգուշությամբ հատիկ-հատիկ իջեցնենք ջրի մեջ, լցնելուց հետո խառնենք գոնե մեկ անգամ, որպեսզի չկպչի կաթսայի հատակին
- Եփելու ենք մոտ 30 րոպե
- Հանելուց հետո սև պղպեղ ենք ցանում, ըստ ճաշակի կարելի է կիտրոն ճզմել վրան կամ քացախ լցնել մի փոքր լրացուցիչ թթվաշության համար
- Կտրենք ներսում հոնի հատիկով հիանանք, համտեսենք և մատուցենք։
Եթե հետքրքրեց ուտեստը, ապա խնդրում եմ լայք դրեք, գրեք ձեր կարծիքը, դա ինձ շատ հաճելի է։
Կըրծ խմորամսային ՈՒտեստ Տեսանյութ
Դե ինչ, բարի ախորժակ։