Այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսվել բաղադրատոմսով, որով կպատրաստեք Կիտրոնի ջեմ կոճապղպեղով:
Ամեն տարի այն պատրաստում եմ, որովհետև կարող է և պետք է օգտագործվի հիմնականում իմունիտետը բարձրացնելու համար: Սակայն նման պահածոն կարելի է օգտագործել հիանալի կարկանդակներ, կեքսներ և նույնիսկ թխվածքաբլիթներ պատրաստելիս։
Ինքնին կոճապղպեղի արմատն առանձնապես հաճելի չէ, այդ իսկ պատճառով այն պետք է խառնել տարբեր հավելումների հետ։ Դրա համար ամենահայտնի դաշնակիցը կիտրոնի հյութն է։ Միասին նրանք ստեղծում են ունիվերսալ միջոց բազմաթիվ հիվանդությունների դեմ։
Կոճապղպեղը հիանալի իջեցնում է արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը, ինչը հարմար է դիաբետիկների համար։ Իսկ կիտրոնն իր հերթին պարունակում է մեծ քանակությամբ բիոֆլավոնոիդներ, եթերներ, սննդային մանրաթելեր և հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմը վարակներից և մրսածությունից պաշտպանելու համար։
Կիտրոնի ջեմ կոճապղպեղով. Բաղադրիչներ
_ Կիտրոն 1 կգ
_ Պեկտին 10 գ
_ Շաքարավազ 800 գ
_ Կոճապղպեղ 100 գ

Կիտրոնի ջեմ կոճապղպեղով. Պատրաստման եղանակը
_ Սկզբում կիտրոնները լվանալ սոդայով, ապա հոսող ջրի տակ։
_ Կատարել 4 երկայնական կտրվածք և հանել կիտրոնի կեղևը՝ թողնելով միայն միջուկը։
_ Այնուհետև կիտրոնները կտրատել մեծ շերտերով, հանել սերմերը և պտուղները լցնել կաթսայի մեջ:
_ Շաքարավազը խառնել խնձորի պեկտինի հետ, ավելացնել կիտրոնին։
_ Այնուհետև կեղևահան արված կոճապղպեղը մանր քերիչով քերեք։
_ Նշված քանակությամբ կոճապղպեղով ստացվում է շատ հարուստ համ։ Եթե ավելի քաղցր մուրաբաներ եք սիրում, քիչ քերեք։
_ Ամեն ինչ մանրակրկիտ խառնել և դնել ուժեղ կրակի վրա։
_ Եռման պահից սկսած եռացնել 3 րոպեից ոչ ավել՝ անընդհատ խառնելով։
_ Անջատել կրակը։ Օգտագործելով ընկղմվող բլենդերը, կիտրոնի և կոճապղպեղի խառնուրդը խյուսի աստիճան հարել մինչև հարթ և դոնդողանման զանգված ստացվի:
_ Լցնել զանգվածը բանկաների մեջ և թողնել, որ մի փոքր սառչի։
Պահպանեք այս պահածոն սառնարանում կամ նկուղում, կարող եք վստահրեն պահել մինչև 2 տարի:
Բարի ախորժակ: