Կիտրոնի ջեմ. Հրաշալի քաղցրավենիքը կօգնի ոչ միայն համեղ թեյ վայելել այլև վերականգնել իմունիտետը

Կիտրոնի ջեմ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կիտրոնի ջեմի նման թթվաշ-քաղցր նրբությունը հաստատ երկար չի մնա սեղանին: Այն հաճելի հյուրասիրություն կլինի անգամ ամենաքմահաճ քաղցրասերի համար:

Կիտրոնի ջեմ

Կիտրոնի ջեմ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կիտրոններ 1 կգ

_Շաքար 1,5 կգ

_Ջուր 400 մլ

Կիտրոնի ջեմ

Ջեմ. Պատրաստման եղանակը

_Կիտրոնները լավ լվանալ խոզանակով և հեռացնել կեղևը: Հիմա պտուղները 20 րոպե դնել եռացող ջրի մեջ:

_Լվանալ սառը ջրով և կտրել կտորների: Պետք է հեռացնել կորիզները:

_Շաքարով ջուրը եռացնել, լցնել կիտրոնի կտորները և երբ զանգվածը եռա, ջեմը վերցնել կրակից: Թող այն ամբողջովին սառչի:

_Երկրորդ անգամ եռացնել և լցնել մաքուր բանկաների մեջ, փակել կափարիչներով:

Կիտրոնի ջեմ

Ջեմը պատրաստ է: Այն կարող եք մատուցել թե որպես առանձին աղանդեր, թե օգտագործել տարբեր ռուլետների ու պիրոգների պատրաստման համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թափանցիկ ծիրանի կոնֆիտյուր

Խնդրում ենք Գնահատեք