Կիտրոնով պաղպաղակ. Սա իսկական հրաշք է

Կիտրոնով պաղպաղակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կիտրոնով պաղպաղակ. Սա իսկական հրաշք է

Շատ արագ և հեշտությամբ կարելի է տանը պատրաստել պաղպաղակ: Եվ, որ ամենակարևորն է, մեզ հատուկ սարքեր կամ այլ բան պետք չէ: Ընդամենը ամեն ինչ հարում ենք ու դնում սառցարանում:

Դրանից հետո, որոշ ժամանակ անց պետք է միայն համտեսել ու վայելել այն սառը քնքշությունը, որ կստացվի: Շատ համեղ է ստացվում, վստահեցնում եմ ՝ խանութից գնվածը չի կարելի համեմատել:

Փորձեք զարմացնել ինքներդ ձեզ և ձեր ընտանիքին:

Կիտրոնով պաղպաղակ

Կիտրոնով պաղպաղակ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • 1 միջին կիտրոն (քամել հյութը և քերեք կեղևը)
  • 1 բաժակից քիչ խտացրած կաթ (200 գ)
  • 1 փաթեթ սերուցք (200 մլ)
  • 1 թեյի գդալ քրքում կամ սննդի գունանյութ (ըստ ցանկության)

Կիտրոնով պաղպաղակ

Կիտրոնով պաղպաղակ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Լվանալ և չորացնել կիտրոնը, քերել կեղևը և քամել հյութը:
  2. Կիտրոնի հյութին ավելացնել խտացրած կաթ և խառնել:
  3. Սառեցրած սերուցքը առանձին հարել:
  4. Կիտրոնի հյութով հարած խտացրած կաթի վրա ավելացնել քրքում՝ գույնի համար, կիտրոնի կեղևի քերուկ և կրկին հարել 2-3 րոպե:
  5. Լցնել ստացված պաղպաղակը կաղապարի մեջ և թողնել սառցարանում 5-6 ժամ:

Կիտրոնով պաղպաղակ

Այսպիսով, պաղպաղակը պատրաստ է: Այն պարզ ու արագ է ստացվում: Եվ որքան համեղ է: Դուք անպայման պետք է փորձեք:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տնական պաղպաղակ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք