Կիևսկի տորթ․ խրխրթան և միևնույն ժամանակ փափուկ, քաղցր ու հալվող տորթ

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր թխելու ենք Կիևսկի տորթ, խրխրթան և միևնույն ժամանակ փափուկ, քաղցր ու հալվող տորթ։ Չկա երևի թե մարդ, որ չսիրի այս տորթը, իսկ մեր բաղադրատոմսով պատրաստելուց հետո ավելի շատ կսիրեք այս տորթը։

Կիևսկի տորթ

Կիևսկի տորթ բաղադրիչներ

Կիևսի տորթ բեզե

  • Ձու — 8 հատ սպիտակուց
  • Շաքարավազ — 300 գրամ կամ 1,5 բժ

Կիևսի տորթ խմոր

  • Ձու — 8 հատ դեղնուց
  • Շաքարավազ — 200 գր․ կամ 1 բժ
  • Թթվասեր — 400 գր․ կամ 1 բժ
  • Սոդա — 2 թ․ գդ
  • Կարագ — 250 գր․
  • Ընկույզ — 1 բժ — 200 գր․
  • Ալյուր — 2-2,5 բժ — 400-500 գր․

Կիևսի տորթ կրեմ

  • Կարագ — 200 գր․
  • Եփած խտացրած կաթ — 2 բանկա
  • Վանիլին մեկ պղունց

Կիևսկի տորթ բաղադրիչներ

  • 8 ձվի սպիտակուցը առանձնացնենք դեղնուցից, ձուն պետք է լինի սենյակային ջերմաստիճանի
  • Դեղնուցը դնենք կողքի միառժամանակ
  • Սպիտակուցը հարենք 300 գրամ շաքարավազով կամաց կամաց ավելացնելով շաքարավազը
  • Լավ բեզե ստանալու համար պետք է լավ երկար հարել սպիտակուցները, ընդ որում ամենաբարձր արագության տակ
  • Հրուշակագործների կարծիքը լավ բեզե ստանալու նրբությունների վերաբերյալ շատ տարբեր է, առանձին բեզեի պատրաստման նրբություններին անպայման տեսանյութ կնկարենք

Կիևսկի տորթ

  • Ստանանք լավ բեզե, ահա այսպիսի պնդության
  • Պետք է տորթերի համար նախատեսված պարկի մեջ լցնենք բեզեն այսպիսի ծաղիկներ ձևավորելու համար
  • Բեզեից մի մասը լցնենք մեջը
  • Տապակի վրա ձևավորենք այսպիսի ծաղիկներ կողքից, իսկ ամբողջական տապակի տարածքով մեկ տարածենք բեզեն հաստ շերտով
  • Մանր ծաղիկները վրայից զարդարելու համար է, իսկ բեզեի շերտը մեջտեղի շերտ է դառնալու
  • Այն պետք է եփենք ջեռոցում մոտ մեկուկեսից-երկու ժամ
  • Ջեռոցի դուռը լուցկու տուփի օգնությամբ ահա այսպես կիսաբաց կթողնեք
  • Երեսը ամբողջությամբ կարմրեց մեր բեզեի, ճաքճքված արանքներից երևաց որ ներսն էլ է չոր եփված վերջ բեզեն պատրաստ է դնենք մի կողմ
  • 200 գրամ ընկույզը մանրացնենք
  • Անցնենք խմորի պատրաստմանը
  • 8 ձվի դեղնուցները հարենք մեկ բաժակ շաքարավազի հետ
  • Լավ փրփրեց սպիտակեց ավելացնելու ենք 350-400 գրամ թթվասեր
  • Մեջը լցնենք 2 թեյի նոսր գդալ սոդա
  • Խառնենք և ավելացնենք
  • Հաջորդը ավելացնելու ենք կարագ 250 գրամ սենյակային ջերմաստիճանի լավ փափկած
  • Հարենք լուծվի

Կիևսկի տորթ

  • Անդադար հարելով ալյուրն ավելացնելու հերթն է, օգտագործելու ենք 2-2,5 բաժակ ալյուր
  • Հստակ չափս չեմ նշում , քանի որ բաղադրիչների որակից և տեսակից կախված ալյուրի չափսը մասնավորապես մնում է կողմնորոշվելու վրա
  • Պետք է ստացվի այսպիսի խտության խմոր
  • Նրա մեջ կլցնենք մեր մանրացրած ընկույզը
  • Վերջնական խառնենք և այս ընթացքում միացնենք ջեռոցը տաքանա
  • Ջեռոցի տապակի վրա ցանկալի է յուղաթուղթ փռել
  • Խմորի ուղիղ կեսը կլցնենք, տարածենք և ջեռոց ուղարկենք
  • 180 աստիճանում պետք է թխվի մոտ 15-20 րոպե
  • Հանելուց հետո արագ հեռացնենք յուղաթուղթը, թխենք նաև երկրորդ շերտը և խմորներն էլ դնենք մի կողմ
  • Անցնենք կրեմին
  • 200 գրամ կարագը լավ հարենք փրփրի
  • Ավելացնելու ենք 2 բանկա կամ 400 գրամ եփած խտացրած կաթ
  • Վանիլին մեկ պղունց կավելացնենք
  • Լավ կհարենք վերջ կրեմն էլ է պատրաստ
  • Ժամանակն է հավաքելու բոլոր շերտերը

Կիևսկի տորթ

  • Առաջին շերտը խմորն է բնականաբար, վրան կքսենք առատ կրեմ
  • Հաջորդը շերտը եփված բեզեի շերտն է
  • Այս գեղեցիկ ծաղիկները կդնենք կողքի վրան զարդարելու համար, կարելի էր իհարկե առանձին տապակներով ավելի շատ չափով ծաղիկներ թխել, դա արդեն ձեր ընտրությամբ է
  • Բեզեի շերտն էլ բերանքսիվայր շրջենք կրեմի վրա, հեռացնենք յուղաթուղթը
  • Բեզեի վրա ևս կրեմ քսենք
  • Վրան երկրորդ խմորե շերտը, որի վրա էլ կրեմի մեկ առատ շերտ
  • Արդեն սրա վրա մեր գեղեցիկ բեզեի ծաղիկներն ենք շարում
  • Եվ  արդեն զարդարում ըստ ճաշակի և հնարավորության
  • Ես ձեռքի տակ ունեի նաև մանրացված նուշի փաթիլներ և հալեցրած շոկոլադ, դրանք էլ գտան իրենց տեղը այս շքեղ և համեղ կիևյան կիևսկի տորթի վրա
  • Եթե չենք կարողանում համբերեք 2-3 ժամ մինչև կրեմը կքաշի իր մեջ տորթը, ապա անմիջապես մեզ նման կտրատում եք տորթը և վայելում
  • Եկեք չնկարագրեմ համը քանի դեռ դուք չեք պատրաստել և համտեսել։

Դե ինչ, բարի ախորժակ։

Կիևսկի տորթ տեսանյութ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք